View Static Version
Loading

21-րդ դարում ի հայտ եկած մասնագիտությունների պահանջարկը Հայաստանում Ուսանող՝ Զառա Ավետիսյան Դասախոս՝ Սերգեյ Կիրակոսյան

21-րդ դարը լի է մարտահրավերներով և բազմապիսի փոփոխություններով, որոնց հաղթահարման ճանապարհին շատ հաճախ մասնագիտության ընտրության խնդրին ենք բախվում։ Մարդու կյանքում մեծ տեղ է զբաղեցնում մասնագիտության ըտրությունը, որը հետագա ճանապարհ է հարթում հասարակության մեջ մարդու ինքնակայացման և որպեսս լիիրավ անդամ՝ ինքնադրսևորման և զարգացման գործում։ Մասնագիտության մեջ կողմնորոշումը դժվար է, սթրեսային, բայց հաջողության հասնելու ամենակարևոր որոշումներից մեկը: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում տեխնոլոգիայի, աշխատավայրերի ավելացման և տնտեսության հսկայական զարգացումները մեծածավալ էին, և նման զարգացումները շարունակվում են մինչև այսօր: Տեխնոլոգիայի, համացանցի զարգացումը և համաշխարհային տնտեսական մրցակցությունը 21-րդ դարում նոր մակարդակի է հասել: Սա, իր հերթին, ստեղծել է կարիերայի նոր պողոտա, և ի հայտ են եկել մասնագետների և պրոֆեսիոնալիզմի նոր տեսակներ: Տնտեսության վերելքը գործատուների և աշխատողներին նոր մարտահրավերներ է նետել: Տնտեսական նոր հնարավորությունների շարքը նպաստել է մրցունակությանը, իսկ աշխատողների բարգավաճումը սերտորեն կապված է աշխատուժի կրթության և հմտությունների ձեռքբերման հետ: Դինամիկ կենսակերպը և աշխատանքային փոխհարաբերությունները հասարակության մեջ անհրաժեշտ են, որպեսզի բոլորը ունենան մատչելի և պատշաճ հնարավորությունններ՝ 21-րդ դարի տնտեսության հմտություններ ձեռք բերելու համար: Հասարակության տնտեսական առողջությունն ու անհատական բարեկեցությունը կախված են այս թիմային ջանքերի հաջողությունից: Տեխնոլոգիայի զարգացումը ճանապարհ է հարթել մասնագիտությունների, որոնք ժամանակին ոչ բոլորի կողմից էին ընկալվում: Ավանդական մասնագիտությունները, ինչպիսիք են բժշկությունը, ճարտարագիտությունը դեռ պահանջարկ ունեն, բայց կարիերայի նոր տեսակները ավելի արդիական են և ավելի շատ են հետաքրքրություն առաջացնում երիտասարդ սերնդի մեջ: Ի հայտ եկած մասնագիտությունները կենսատեխնոլոգիայի, ռոբոտաշինության, տեղեկատվական տեխնոլոգիայի, հեռահաղորդակցության, տեղեկատվության կառավարման, համակարգչի, օդատիեզերական, բժշկական տեխնոլոգիաների և գերհաղորդականության տեխնոլոգիաների ոլորտներում են: Մասնագիտությունների փոփոխությունները ավելի հաճախակի են դարձել` արագ փոխվող կազմակերպությունների և արդյունաբերության պատճառով:

Ըստ BBC-ի «Ինչպես կարող է աշխատանքի աշխարհը հավերժ փոխվել» հոդվածի՝ նախկինում աշխատանքների միայն որոշակի տեսակներ, օրինակ ՝ համակարգչային ծրագրավորողները և ՏՏ խնդիրների լուծմամբ զբաղվող անհատները, անընդհատ վերապատրաստման և որակավորման բարձրացման կարիք ունեին։ Այժմ բոլոր մասնագետներից ակնկալվում է շարունակաբար սովորել նոր հմտություններ, նոր գործիքներ և նոր համակարգեր: Այնպես, ինչպես COBOL ծրագրավորողները ստիպված էին սովորել C++ և Java, ադմինիստրատիվ օգնականները գրամեքենաներից անցել են համակարգիչների, ինժեներները ստիպված են եղել ստեղծել ռոբոտներ, իսկ դիզայներները գծագրերից և կավե մոդելներից տեղափոխվել են էկրանների և 3D տպագրության։

Եկեք քննենք, թե իրականում ինչ է «կարիերան»: Կարիերայի ավանդական գաղափարը ունի երեք բաղադրիչ՝ կարիերան ներկայացնում է մեր փորձը, մասնագիտությունը և, ի վերջո, մեր ինքնությունը: Այն սահմանում է, թե ով ենք մենք և ինչ ենք անում: Ինքնաճանաչման այս ձևը կտրուկ դժվարացնում է կարիերայի փոփոխությունը. Ի՞նչ կլինի, եթե փոխենք կարիերան և ձախողենք:

Կարիերան այն է, ինչը ժամանակի ընթացքում ստեղծվում է և տևական ժամանակ շարունակվում: Դա մեզ հնարավորություն է տալիս առաջընթացի, հաջողման և անընդհատ հպարտանալու: Երբ մեզ խնդրում են փոխել մեր կարիերան կամ ուղին, ի՞նչ է պատահում այն ամենի հետ, ինչ սովորել ենք: Մի՞թե մենք այդ ամենը դեն ենք նետում, թե՞ կարո՞ղ ենք այն առաջ տանել: Կարիերան մեզ տալիս է ֆինանսական և հոգեբանական նվաճումներ: Այն կյանքը դարձնում է իմաստալից, մեզ նպատակ է տալիս ու բավականաչափ վարձատրում է, որ լավ ապրենք:

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Աշխատանքը այն գործողությունն է, որոնք իրականացվում են դրամական արժեքի դիմաց: Գործը հաճախ կարճաժամկետ է և կատարվում է միայն այն դեպքում, երբ մարդն ապրելու համար փող է պահանջում: Աշխատանքները հասարակության վրա էական ազդեցություն չեն թողնում անձի կյանքի վրա: Եթե մարդը դժգոհ է աշխատանքից, ապա հակված է անցնել ավելի լավ աշխատանքի: Աշխատանքի ժամերը նույնպես կախված են այն աշխատանքի տեսակից: Այն կարող է նաև տատանվել մեկ ժամից մինչև 9 ժամ։ Սովորաբար, մասնագիտությունը կարգավորվում է ինչ-որ տեսակի կառավարման մարմնի կողմից և վերջինս կարող է պահանջել, որ անձը հերթական քննությունը հանձնի այդ մասնագիտության մեջ որակավորված համարվելու համար: Անձը կարող է նաև կանոնակարգված ուսուցում, կամ պրակտիկա անցնել: Օրինակ՝ բժիշկը, որը ստիպված է մի քանի տարի սովորել, անցնել կուրսերը և ավարտել օրդինատուրան՝ նախքան բժշկի որակավորումը։ Մասնագիտությունը (լատ. professio - պաշտոնապես նշված զբաղմունք, մասնագիտություն) անձի աշխատանքային գործունեության տեսակ (զբաղմունք) է, որը տիրապետում է որոշակի տեսական և գործնական հմտությունների համալիրին, որոնք ձեռք են բերվում հատուկ ուսուցման, աշխատանքային փորձի արդյունքում: Մասնագիտական ​​գործունեությունը սովորաբար եկամտի հիմնական աղբյուրն է: Աշխատանքի և մասնագիտության հիմնական տարբերությունն այն է, որ աշխատանքը հասարակության մեջ մարդու դերն է, իսկ մասնագիտությունը հատուկ կրթական վերապատրաստման վրա հիմնված կոչում է: Եթե անձը վերապատրաստված է որոշակի տեսակի աշխատանքի համար, նա կարող է ունենալ մասնագիտություն։

Շատ հաճախ մասնագիտության ընտրությունը որոշում է մեր ապագան և այն ամենը, ինչ տեղի է ունենում կյանքում: Աշխատանքն իր հետքն է թողնում և՛ բնավորության, և՛ սոցիալական միջավայրի վրա: Մասնագիտությունը ավելին է, քան աշխատանքը, որը մարդը կարող է անընդհատ փոխել: Մենք կարող ենք փոխել մեր մասնագիտությունը, բայց դա այնքան էլ հեշտ չէ, որքան աշխատանք փոխելը: Սա այն պատճառով է, որ մասնագիտություն փոխելը նշանակում է, որ մենք պետք է բոլորովին նոր բան սովորեք:

21-ՐԴ ԴԱՐԻ ԱՐԴԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Վերջին երկու տասնամյակներին մեր աշխարհը զգալի փոփոխությունների է ենթարկվել, որոնք անդրադարձել են 21-րդ դարի մարդկային գործունեության բոլոր ոլորտների վրա: Կան վարկանիշային մասնագիտություններ, կան պահանջված և բարձր վարձատրվող մասնագիտություններ, և կան նոր առաջացած մասնագիտություններ, որոնց դեպքում շատերը փորձում են համատեղել այլ մասնագիտությունների հետ։ Այսօր ժամանակակից մասնագիտության տեր անձինք մեծ պահանջարկ ունեն, և դրանցից շատերի ծառայությունները շատ հաճախ բավականին թանկ արժեն: Եվ այդպիսի մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը մյուսների շրջանում միշտ էլ մեծ է: Ինչու՞ են առաջանում նոր մասնագիտություններ: Քանի որ նոր տարածքներ են մշակվում ինչպես բառի բուն իմաստով, այնպես էլ փոխաբերական, մարդիկ սկսում են հետաքրքրվել միանգամայն այլ բանով, ստեղծել այլ ոլորտներ ստեղծագործման, գիտության, արդյունաբերության և, համապատասխանաբար, փող աշխատելու համար: Ստորև ներկայացված են 21-րդ դարի այնպիսի պահանջված և նորարարական մասնագիտություններ, առանց որոնց դժվար կլինի պատկերացնել շատ բնագավառների զարգացումն ու առաջընթացը։

Համաձայն carreerexplorer.com կայքի՝ օրեցօր կատարելագործվող սպառողական շուկայում թվային կոնտենտի կամ մարքեթինգի մասնագետների անսպառ պահանջ կա, ի դեպ՝ նաև ֆրիլանս։ Թվային մաքեթինգի մասնագետի դերը ունի նույն նպատակները և ձգտումները, ինչ շուկայավարման մասնագետները՝ ապրանքանիշի իրազեկվածության բարձրացում, ընկերության արտադրանքի կամ ծառայությունների խթանում և վերափոխումների հեռանկարների մղում: Ի տարբերություն ավելի ավանդական շուկայավարման ալիքների օգտագործման, թվային շուկայավարողները արդյունավետորեն շփվում են համապատասխան տեխնոլոգիական հարթակների միջոցով: Թվային շուկայավարման մասնագետներն աշխատում են առցանց արդյունավետ մարքեթինգային պլաններ նախաձեռնելու և բիզնեսի նպատակները հաջող շուկայավարման արշավների վերածելու համար: Նրանք հմուտ են գնահատելու սպառողական շուկայի կարիքները և գիտեն, թե ինչպես և որտեղից կարող են գիտելիքներ ձեռք բերել սպառողական միտումների և պահանջների վերաբերյալ:

Տվյալագետ-Տվյալագիտությունը կիրառելի է առողջապահության, գյուղատնտեսության, բանկային և մի շարք այլ ոլորտներում։ Տվյալագետը, օգտագործելով մաթեմատիկական, վիճակագրական մեթոդները և ալգորիթմները, տվյալների հիման վրա բացահայտում է օրինաչափություններ և իրականացնում կանխատեսումներ, որոնք անմիջականորեն կարող են օգտագործվել պրակտիկայում և բիզնեսում: Այս մասնագիտությունն այսօր արդեն իսկ խիստ պահանջված է և ակտուալ։

3D տպագրության տեխնոլոգիա-Այս նոր տեխնոլոգիան գնալով լայն տարածում է ստանում և օգտագործվում է«նախատիպեր» ստեղծելու և վաճառքի համար: 3D տպագրությունն ավելի լայնորեն կիրառվում է կենսաբժշկական, ավիացիոն, ավտոմոբիլային արդյունաբերության և շատ այլ ոլորտներում:

Կիբերանվտանգության մասնագետ -ՏՏ անվտանգությունը համակարգչային համակարգերի պաշտպանությունն է։ Կիբերանվտանգության դաշտը դառնում է առավել կարևոր համակարգչային համակարգերի՝ ինտերնետից կախվածությունը մեծացնելու պատճառով, սմարթֆոնների, հեռուստացույցների և այլ սարքավորումների աճի շնորհիվ:

IT բժիշկ- Մասնագետ, որը կատարյալ տիրապետում է բժշկությանն ու ծրագրավորմանը։ Մոտ ժամանակներում հիվանդն այլևս կարիք չի ունենա հասնել հիվանդանոց և սպասել։ Ցանկացած անձ կկարողանա online համակարգով պատմել ինքնազգացողությանմասին և անմիջապես ստանալ թե՛ բժկի խորհրդատվություն և թե՛ անհրաժեշտ դեղեր։

Բոլոր փոփոխությունները, որոնք տեղի են ունենում վերջին 10 տարիների ընթացքում իրենց հետ բերում են նոր մասնագիտություններ և նոր աշխատատեղեր: IT-մասնագետը մարդ է, ով կարող է ստանալ և մշակել ինֆորմացիան, ունակ է ինտելեկտուալ մտածողության: Չնայած բոլոր ֆինանսական ճգնաժամերին, այս մասնագիտությունը ցույց է տալիս շարունակական կայուն աճ: Բայց կան նրբերանգներ: Եթե, օրինակ, ատամնաբույժն ունի հստակ նպատակ`ատամների բուժում, ապա այս մասնագետի ընտրությունը շատ ավելի լայն է: Մեկ մարդու մեջ կարող է համակցվել` ծրագրավորող, քոնթենթ մենեջեր, ծրագրի ղեկավար, ցանցային տեխնոլոգիաների մասնագետ, տեխնիկական աջակցման մասնագետ, ինժեներ։

Նանոտեխնոլոգ-Նանոտեխնոլոգը մարդ է, ով նյութերի հետազոտությունը անցկացնում է մոլեկուլային և ատոմային մակարդակով: Ստեղծում է նյութեր և օբյեկտներ ատոմների հիման վրա: Այս մասնագիտության ապագան և հաջողությունները կախված են օգտագործվող սարքավորումներից:

Վեբ-դիզայներ-Ամենապահանջված մասնագիտություններից մեկը վեբ-դիզայներն է: Այս մասնագետը ստեղծում է ապագա կայքի արտաքին տեսքը, որոշում է, թե ինչ կոնկրետ էլեմենտներ պետք է լինեն, ինչ անիմացիաներ, ինչպիսի գույներ և տառաստեսակներ և այլ մանրամասներ: Դիզայների մասնագիտությունը ներառում է նաև ծրագրավորում, մարքեթինգ և նկարչություն։ Ինչպես ծրագրավորման մեջ, այս դեպքում էլ մշտապես պետք է սովորել, յուրացնել նորագույն տեխնոլոգիաները և բարձրացնել որակավորումը:

Շուկայաբան (մարքեթոլոգ)-Մարքեթոլոգը մարդ է, ով մշակված ռազմավարության և եզակի գործիքների միջոցով վաճառում է ապրանքներ և ծառայություն: Մանագիտությունը բաժանվում է երկու մասի՝

Վերլուծական մարքեթինգ-Ինֆորմացիայի հավաքում և վերլուծություն: Անհրաժեշտ է մրցակիցների առաջխաղացման ուսումնասիրության, վաճառքի մասին տեղեկությունների և գովազդային արշավների ազդեցությունը որոշելու համար:

Ստեղծագործական շուկայաբան (կրեատիվ մարքեթոլոգ)-Ստանում են վերլուծական տվյալները և այդ ինֆորմացիայի վրա հիմնվելով խթանում ապրանքների առաջընթացը: Այս մասնագիտությունը հարմար է նրանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել հմտություններ տարբեր ոլորտներում: Նախ և առաջ, մարքեթոլոգը պետք է կարողանա աշխատել թվերով և միայն դրանից հետո բացահայտի իր ստեղծագործական ներուժը: Արդեն իսկ ոչ մի մի բրենդ չի կարող առաջ գնալ առանց լավ մարքեթոլոգի: Մասնագիտության հնարավորությունները անվերջ են: Դուք կարող եք աշխատել գրասենյակում կամ օնլայն:

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԱՄԱՎԱՐԱԿԸ՝ ՈՐՊԵՍ ՆՈՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՌԻԹ

cnbc.com կայքի «Առանց կորոնավիրուսային համավարակի հետևյալ աշխատանքները հավանաբար գոյություն չէին ունենա» հոդվածի վերլուծությունում կարող ենք հասկանալ՝ ինչպիսի աշխատանքներ են ի հայտ եկել Քովիդ-19-ի ընթացքում։ Կորոնավիրուսային համաճարակը ստիպեց փակել ամբողջ աշխարհում ռեստորաններ, խանութներ, թատրոններ և այլ ձեռնարկություններ, որի արդյունքում բազմաթիվ աշխատողներ դիմեցին համապատասխան պետական կառույցների՝ գործազրկության նպաստ ստանալու խնդրանքով: Սակայն հանրային առողջության ճգնաժամը նաև ստեղծել է նոր աշխատատեղեր: Ստորև դրանցից մի քանիսը.

1.Կապի հետախույզներ-Կոնտակտային հետախույզները օգտագործում են հստակ արձանագրություններ՝ տեղեկացնելու, հարցազրույց վերցնելու և խորհուրդ տալու Քովիդ-19-ով հաստատված կամ հավանական հիվանդների հետ շփված մոտ մարդկանց։ Իրավասությունները կարող են հետևյալ քայլերն ու հիմքերը՝ որպես նկատառում, հավանական կոնտակտներին հետախուզելու համար արձանագրություն մշակելիս: Սովորաբար աշխատանքը կարող է կատարվել տնից կես կամ լրիվ դրույքով։

2. Հարկադիր օրենքի սպա-Քաղաքներն ու համայնքները վարձում են սպաների, մարդկանց, ովքեր օգնում են սպաներին, հետևում են սոցիալական հեռավորությունը խախտող մարդկանց վերաբերյալ բողոքներին և Covid-19-ի շրջանակներում վերահսկողության հետ կապված այլ հարցերի։

3.Zoom-ի աջակցման մասնագետները-Աշխատանքը հասարակության մեջ մարդու դերն է, իսկ մասնագիտությունը հատուկ կրթական վերապատրաստման վրա հիմնված կոչում է: Եթե անձը վերապատրաստված է որոշակի տեսակի աշխատանքի համար, նա կարող է ունենալ մասնագիտություն: Քանի որ ուսուցիչները հարմարվում են վիրտուալ դասասենյակներին, և բժիշկները օնլայն քննություններ են վերցնում, աճում է վիդեո պլատֆորմի տեխնիկական աջակցության անհրաժեշտությունը:

Հայաստանում վերոնշյալ մասնագիտությունները որպես այդպիսին չկան, սակայն դրանք իրականացվում են որոշակի հաստիքներով այն մարդկանց կողմից, որոնք տիրապետում են պահանջվող հմտություններին։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արտուշ Կարապետյանի հետ զրույցում պարզ դարձավ, որ կորոնավիրուսով պայմանավորված համավարակի ընթացքում որևէ նոր մասնագիտություն բժշկության ոլորտում չի առաջացել։ «Համաճարակի պայմաններում ես և մնացած բժիշկները ավելի կատարելագործվեցինք կոնկրետ մեր մասնագիտական ուղղվածության մեջ՝ նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերեցինք, վերապատրաստումներ և դասեր առանք տվյալ ոլորտում, սակայն այնպիսի մասնագետի կարիք, որը կոնկրետ կտիրապետեր այս կամ այն գործին, իրավիճակին, բուժման նրբություններին, կարող եմ ասել, որ չի եղել։ Բացի այդ, արտասահմանից հրավիրված շատ բժիշկ-վարակաբաններ, ռեանիմատոլոգներ, աշխատելով ինֆեկցիոն բաժանմունքում, բազմիցս կիսվել են իրենց փորձով, և հիվանդությանը համապատասխան բժշկական միջամտություն են կատարել»-հավաստիացնում է բժիշկը։

21-ՐԴ ԴԱՐԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՄԵՆԱՊԱՀԱՆՋՎԱԾՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Սոցիալական մեդիայում մարդկանց ազդելու կարողությունը կարող է ինչպես շահավետ լինել գումարային տեսանկյունից, այնպես էլ տվյալ ինֆլուենսերը կարող է բազմաթիվ անվճար իրեր ստանալ այն ընկերությունների կողմից, որոնք ցանկանում են խթանել իրենց արտադրանքը: Ինֆլուենսեր մարքեթինգը երկար տարիներ համարվել է մարքեթինգի ամենաարդյունավետ ուղղություններից մեկը։ Պարզապես այն նոր թափով վերելք է ապրում հատկապես հիմա՝ երբ օնլայն հարթակներում բիզնեսների առաջխաղացումը դարձել է նրանց հաջողության գլխավոր նախապայմանը։ Ինֆլուենսեր մարքեթինգը բրենդի և ինֆլուենսերի միջև համագործակցությունն է, որի շրջանականերում ինֆլուենսերը ուղղակի կամ անուղղակի եղանակով խորհուրդ է տալիս ձեր ապրանքը կամ ծառայությունն իր հետևորդներին։ Ինֆլուենսերներն (influence-ազդել, ազդեցություն ունենալ) այն մարդիկ են, ովքեր ունեն բավական մեծ թվով հետևորդներ սոց․մեդիա հարթակներում և ոչ միայն։ Նրանք կարող են լինել բլոգերներ, հումորիստներ, ֆիթնես մոդելներ,արտիստներ և այլք։ Այսինքն չկա ինչ-որ սահմանափակում, թե ով է համարվում ինֆլուենսեր։ Մեր օրերում օնլայն գովազդն օրեցօր թանկանում է։ Ամեն օր տարբեր մեդիա հարթակներում բացվում են հազարավոր բիզնես էջեր, իսկ feed-ը մեկն է։ Դա բերում է մեծ մրցակցություն, որն էլ հանգեցնում է գովազդի թանկացման և արդյունավետության նվազման։ Կարելի է ասել, որ հիմնականում հենց այստեղ է, որ ինֆլուենսեր մարքեթինգը գալիս է մեզ օգնության և դրա ճիշտ իրականացման դեպքում այն կարող է մի քանի անգամ ավելի արդյունավետ լինել, քան ուղղակի գովազդը։

Հայաստանում վերջին տարիներին ինֆլուենսեր-մարքեթինգը լայն տարածում է գտել։ Սոցիալական ցանցերում ամեն պահի կարող ենք տեսնել տարբեր գովազդներ, խորհրդատվություն, որոնք կարողանում են սեփական էջերի միջոցով փող աշխատել։ Այս թեմայի շուրջ զրուցել ենք գրող, բլոգեր, ինֆլուենսեր Մերի Սարիկյանի հետ։

Սոցիալական հարթակում մեկ այլ տարածում գտած մասնագիտություն է վիդեոբլոգինգը։ Վիդեոբլոգները, որոնք ավելի հայտնի են որպես վլոգներ, կարող են լինել ակնարկներ, ձեռնարկներ, կարծիքներ, կատակերգություններ, բայց դա օգտատերերին գրավելու կարողությունն է: Ավելի շատ բաժանորդներ նշանակում են ավելի շատ «քլիքեր», որոնք ավելացնում են գովազդի եկամտի և հովանավորչության հնարավորությունները: Վիդեոբլոգինգի մասին խոսել է մեդիանախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության մասնագետ, լրագրող Լուսինե Գրիգորյանը։

Լուսինե Գրիգորյանը պատմեց իրենց կենտրոնի ընձեռած հնարավորությունների, ինչպես նաև վիդեոբլոգինգի շրջանակներում իրենց կազմակերպած նախագծերի մասին։

Այժմ, երբ հիմնականում ապրում ենք և աշխատում ենք առցանց, մեզ անհրաժեշտ են վերլուծաբաններ՝ համացանցը լավ վիճակում պահելու և այն միշտ բարելավելու համար: Մշակման թիմի կազմում աշխատելով՝ վեբ-վերլուծաբանը մշակում է ընթացակարգեր տվյալների կառավարման, վերլուծության և ամբողջականության համար, ինչպես նաև զբաղվում է կիբերանվտանգությամբ։ Վեբ-վերլուծաբանի հիմնական պարտականություններն են կարգավորել և պլանավորել բիզնեսի համար համակարգչային համակարգերն ու ենթակառուցվածքները, օգնել համակարգի զարգացման գործընթացում ընդհանուր դիզայն ստեղծել, կատարել համակարգի փորձարկում, փոխազդել մշակողների հետ և հասկանալ ծրագրի ցանկացած սահմանափակում կամ հայտնի խնդիր:

«Panorama Studio»-ի վեբ-վերլուծաբան, ծրագրավորող Սամվել Աղաջանյանը պարզաբանում է, թե ինչքանով է Հայաստանում պահանջված վեբ-վերլուծաբանի աշխատանքը ՏՏ ոլորտում։

Այսպիսով, Հայաստանը, զարգացող երկիր լինելով, ետ չի մնում համաշխարհային տնտեսական մրցակցությունից և կարողանում է գլոբալ փոփոխություններին և պահանջներին մշտապես հետևել։ Հայաստանում մասնագիտությունների փոփոխությունը 21-րդ դարում նկատելի տեղաշարժ է ունեցել, որի արդյունքում նոր մասնագիտություններ, աշխատանքներ են ի հայտ եկել կախված երկրում տվյալ ժամանակահատվածի պահանջարկից։ Այժմ մարդիկ չեն վախենում երկար աշխատանքային ժամերից, փոխարենը՝ նրանք ամեն ինչ անում են, որ իրենց հիմնական նպատակը կդարձնեն աշխատանքը և ժամանակ ու էներգիա կներդնեն այն հաջող ընթացք տալու համար: Փաստորեն, մասնագիտության ընտրությունը, լինելով մեր կյանքում ամենակարևոր որոշումներից մեկը, պետք է համապատասխանի արդի չափորոշիչներին, երկրի տնտեսական զարգացման նախադրյալներին և համաշխարհային տենդենցներին։

NextPrevious

Anchor link copied.

Report Abuse

If you feel that the content of this page violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a copyright violation, please follow the DMCA section in the Terms of Use.