Loading

Մշակութային ժառանգություն «Ճգնավոր», «Վանք», «Ծաղկավանք»

Մատուռը առաջին հայացքից հիշեցնում է մի ծերունու, որը քարացել է և խոյացել ժայռերին, հետևում է, թե ինչպես է ժամանակն անցնում, ինչպես Փարվանայի պղտոր ջուրը հոսում է կիրճի մեջ, որտեղ գտնվում է սրբավայրը: Այս վայրը արդարացնում է իր անունը` ճգնավոր:

Վերջերս հայտնի դարձավ, որ մատուռը Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության կողմից ներառվել է մշակութային հուշարձանների ցուցակում: Ախալքալաքի և հարակից գյուղերի բնակիչների կողմից մեծարված մատուռը, որի մասին քիչ բան է հայտնի` XIII դարի եկեղեցի է:

Ճգնավորի մատուռ տանող ճանապարհը, իրենից գեղեցիկ բնանկար է ներկայացնում` գետ, ժայռեր, լեռներ ու քարանձավներ: Իսկ թռչունների ծլվլոցն ու գորտերի կռկռոցը որպես երաժշտություն ուղեկցում են ուղտավորներին: Բնությունը հուսալիորեն մատուռը ծածուկ է պահում:

Եվ միայն կամուրջն է միավորում Փարվանա գետի երկու ափերը: Նախկինում գրեթե անհնար էր անցնել այս գետով, քանի որ նախկին երկաթյա կամուրջը վստահություն չէր ներշնչում: Մատուռ հասնելու համար հարկավոր էր երկար ժամանակ, անցնել Բավրա գյուղով, իսկ Խուլգումոյի բնակիչները իջնում էին գյուղի գերեզմանոցի կողքի արահետով: Չնայած դրան, կային խիզախներ, ովքեր անցնում էին հին կամրջի վրայով: Մի քանի տարի առաջ հնի տեղ հայտնվեց նորը, ավելի հուսալին:

Գոհար Ավագյանը հաճախակի է իջնում Ճգնավոր աղոթելու և լռության մեջ մոմեր վառելու համար: Ամեն անգամ, նա այնտեղից ջուր է տանում տուն:

«Մենք միշտ գնացել ենք այնտեղ, մանկուց: Երբ մեր հարազատները գալիս են Հայաստանից և Ռուսաստանից, անպայման իջնում ենք Ճգնավոր մոմ վառելու և աղբյուրի սառը ջուր խմելու: Դա ամենահանգիստ տեղն է, և միայն ջրի աղմուկն է շեղում աղոթքից: Այնտեղի ջուրը համեղ է և առողջարար: Բուժում է մաշկային հիվանդություններ և ալերգիաներ», - ասում է Ախալքալաքի բնակչուհի Գոհար Ավագյանը:

Այս տեղը տարբեր գյուղերի և Ախալքալաքի բնակիչները այլ կերպ են անվանում: Ախալքալաքի բնակիչների համար մատուռը` «Ճգնավոր» է կամ «Վանք», իսկ Խուլգումո գյուղի բնակիչների` «Ծաղկավանք»:

«Մորս հետ մանուկ ժամանակ գնում էինք այնտեղ: Մենք շատ ենք հավատում Ծաղկավանքի հզորությանը», - ասում է Խուլգումո գյուղից Մանյա տատիկը, ավելացնելով, որ լավագույն ժամանակը դա` Տիրոջ մկրտությունն է: Մենք այդ ժամանակ մատուռի սուրբ ջուրը բերում ենք տուն և գյուղի եկեղեցի: Իսկ երիտասարդները սառը ջրում լողանում են, այդպիսով ստանալով օրհնություն: Հիվանդ երեխաներին այստեղ են լողացնում, իսկ ոմանք լվանում են ոտքերը սառը, հոսող, աղբյուրի ջրի մեջ և չեն հիվանդանում», - ասում է Մանյա Չիվչյանը:

Շատերի համար այս վայրը բացահայտվում է հիմա, բայց տեղացիների համար միշտ եղել և կմնա սիրված սրբավայրերից մեկը:

NextPrevious

Report Abuse

If you feel that the content of this page violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a copyright violation, please follow the DMCA section in the Terms of Use.