View Static Version
Loading

Այսպես համեղ դեռ չէր եղել․․․ նոր ու բազմազան ճաշացանկ՝ <<Արմավիր>> ՔԿՀ կալանավորների համար

<<Սենց համով հլը չէր եղել>>,-ասում է <<Արմավիր>> քրեակատարողական հիմնարկի կալանավորը, ծիծաղում ու վերցնում ճաշի ժամի սնունդը․ ընտրություն արդեն կա՝ ապուր, աղցան, կոտլետներ․․․
<<Արմավիր>> ՔՀԿ-ում փոխվել է կալանավորների սննդակարգը․ 2019թ․-ի հոկտեմբերից ՀՀ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների եւ կալանավորված անձանց սննդի ապահովումը փորձնական ծրագրով հանձնվել է մրցույթին մասնակցած միակ մասնավոր ընկերությանը։

Պատրաստի սնունդը ներառում է նախաճաշ, ճաշ և ընթրիք (ցանկում՝ հաց):

Լրագրողներիս նախ ցույց են տալիս քրեակատարողական հիմնարկի այն ճաշարանը, որտեղ մատակարար-ընկերության մասնագիտացված խոհարարները պատրաստում են սնունդը:

Կալանավորված անձանց և դատապարտյալներին սնունդը տրամադրում են ըստ մեկ շաբաթվա համար նախoրոք կազմված ճաշացուցակի, որը փոփոխվում է․ այդպես ուտելիքը բազմազան է։

Ճաշացուցակները կազմելիս հաշվի են առնվում որոշ հանգամանքներ․ նախ, սնունդը պետք է լինի բազմազան և որակյալ

Ուտելիքի միջին օրական էներգետիկ արժեքը պետք է ապահովի նվազագույնը 2800 կիլոկալորիա

Պետք է առաջնորդվել կառավարության համապատասխան որոշումների պահանջներով․ կալանավորներին տրվող սննդի չափաբաժինները պահպանված են

Նոյեմբերի 1-ին <<Արմավիր>> ՔԿՀ այցելած Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փաստում է․ որ կալանավորները նորամուծությունից գոհ են․ եթե նախկինում մի մասը չէր ուտում ՔԿՀ-ում տրվող սնունդը, հիմա սպառումը 100% Է։ Նախարարը լրագրողների հետ զրույցում շեշտում է, որ սա նվազեցնելու է կոռուպցիոն ռիսկերը․ առաջ դատապարտյալների հարազատները սննդամթերքի տեսքով հանձնուկներ էին բերում, որոնց մեջ նաեւ արգելված իրեր էին հայտնաբերվում։

<<Արմավիր>> ՔԿՀ ընդունարանում

Դատապարտյալների կյանքում միայն սննդակարգը չէ, որ փոխվել է։ <<Արմավիր>> ՔԿՀ պետը վստահեցնում է, որ <<զոն նայող>> հասկացությունն այլեւս բացառված է։

Դեպի խցեր․․․

Իսկ այստեղ դատապարտյալները ստեղծագործում են

<<Բերդում ցուցահանդեսներ ենք անում, լինում է, որ վաճառում ենք, բայց հիմնականում նվիրատվություններ ենք անում>>,-ասում է սենյակում մշտապես ստեղծագործող դատապարտյալներից մեկն ու շտապում իր ձեռքի աշխատանքներից մեկն էլ լրագրողներիս նվիրել,-<<հիշատակ մնա մեզանից>>։

Հավելենք, որ նոր ճաշացանկը հոկտեմբերից հասանելի է նաեւ <<Նուբարաշեն>> քրեակատարողաան հիմնարկում։ Արդարադատության նախարարն ասում է, որ մտածում են 2020թ․-ից այս ծրագիրը բոլոր ՔԿՀ-ներում գործարկելու ուղղությամբ։

Իսկ <<Նուբարաշեն>> ՔԿՀ-ում, ինչպես Ռուստամ Բադասյանը փաստեց, պայմանները շարունակում են անմխիթար լինել։

Այդ կալանավայրի եւ <<Դատապարտյալների հիվանդանոց>>-ի փոխարեն կառավարությունը ցանկանում է 2020թ․-ին նոր ՔԿՀ կառուցել՝ Սիլիկյան թաղամասում․ Արդարադատության նախարարությունում այդ ուղղությամբ նախահաշվարկների մեջ են․․․

Հեղինակ՝ Լուիզա Սուքիասյան/Aravot.am

NextPrevious