View Static Version
Loading

2020թ. Արցախյան պատերազմը միջազգային մամուլում Հեղինակ՝ Արփի Գաբրիելյան Ղեկավար՝ Ռուզաննա Մինասյան

Հակամարտություններն ամենուր են աշխարհում, և լրատվամիջոցները դրանք ներկայացնում են տարբեր անկյուններից։ Լրատվամիջոցը հաջող արտաքին քաղաքականության համար էական գործիք է: Ամեն երկիր ունի իր արտաքին քաղաքականությունն ու շահերը, և շատ հաճախ լրատվականներն առաջնորդվում են ի շահ իրենց պետության։ Երկար ժամանակ արցախյան հակամարտությունը համարվում էր սառեցված ճգնաժամ, որը ստեղծվել էր Սովետական Միության անկմամբ։

Նյութը՝ https://bit.ly/3uJcrTR

Լուսանկարը՝ https://168.am/2020/11/13/1404269.html

Հայ-ադրբեջանական պարբերական լարվածությանը անընդհատ անդրադառնում էր նաև միջազգային մամուլը, սակայն 2020թ. սեպտեմբերի 27-ից հետո այն ստացավ հատուկ կարգավիճակ՝ հայտնվելով միջազգային առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Լուսանկարը՝ https://www.1lurer.am/hy/2020/10/09/

Ադրբեջանը, չկարողանալով երկար հադուրժել պարտվածի ու զինադադար խնդրողի պիտակը, համաձայն իր ագրեսիվ բնավորության, հրահրեց արցախ-ադրբեջանական երկրորդ պատերազմը, որը սկսվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ անտարբեր չթողնելով միջազգային հանրությանն ու մամուլին։ Այդ օրերին լրատվական դաշտը ողողված էր հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուսաբանմամբ. սահման էին այցելում տարբեր լրագրողներ՝ հենց տեղում ներկայացնելու իրավիճակն ու մասնակից էին դառնում ռազմական գործողություններին։ Սակայն ռուսական և ամերիկյան մամուլը խիստ տարբերվում էր լուրերով և վերլուծություններով, քանի որ երկուսն էլ առաջին հերթին հետապնդում էին իրենց շահը և ունեին որոշակի hետաքրքրվածություն կոնֆլիկտում։

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՈՒՄ․Պատմական հիմքեր

Ելցինի և Նազարբաևի մտահաղացումը չհասավ իր նպատակին, սակայն այն հստակ և միանշանակ ցույց տվեց Ռուսաստանի հեետաքրքրվածությունը դեպի խաղաղ բանակցություններն ու կոնֆլիկտի հանդարտեցումը։

Լուսանկարը՝ https://www.aniarc.am/2017/10/11/zheleznowodsk-communique-1991-nk/

Ռուսական մամուլը Արցախյան երկրորդ պատերազմի մասին

Լուսանկարը՝ https://armnewsonline.am/hy/article/22071

Պատերազմի բռնկման առաջին իսկ օրվանից Ռուսաստանի Դաշնությունը հանդես էր գալիս հայտարարություններով՝ ըստ որի պաշտոնական Մոսկվան հորդորում էր դադարեցնել ռազմական գործողություններն ու շարունակել բանակցել՝ ի շահ երկու պետությունների։ Այս դիտակետն էին պաշտպանում և ներկայացնում երկրի առաջատար լրատվամիջոցները։

Նյութը՝ https://tass.ru/politika/9561281

Սեպտեմբերի 27-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց էր ունեցել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Չնայած, որ Լավրովի և պատերազմող երկրների միջև հեռախոսազրույցը եղել է նույն բնույթի, մամուլում այն նեկայացված է տարբեր կերպ։ Ըստ Ռուսական tass.ru-ի՝ ՀՀ ԱԳՆ-ի հետ զրույցի ընթացքում Սերգեյ Լավրովը հայտնել է պատրաստակամություն խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ և հայտնել իր անհանգստությունը սահմանում կատարվող ռազմական գործողությունների մասին։

Նյութը՝ https://tass.ru/politika/9562017

Ադրբեջանական կողմի հետ ունեցած իր հեռախոսացրույցում, ինչպես հայտնում է նույն լրատվամիջոցը, ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը կարծես թե նույն պատրաստակամությունը չի հայտնել օգնելու խաղաղ բանակցություններին, դրա մասին վկայում են նաև Ադրբեջանական լրատվականները, որոնք հեռախոսազրույցի մասին խոսելիս փաստել են, որ կողմերը քննարկել են Հայաստանի ռազմական ագրեսիան։

Նյութը՝ https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/9561937 / ամսաթիվ

Ռուսաստանյան tass.ru լրատվականը վերլուծական նյութ է հրապարակել արցախ-ադրբեջանական պատերազմի մասին։ Հոդվածում նշված է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկուստեք մեղադրել են միմյանց պատերազմ հրահրելու մեջ։ Նյութում նշված է, որ Ադրբեջանը ռմբակոծել է խաղաղ բնակիչներին և բնակեցված տարածքները։ Թեպետ ադրբեջանական լրատվականները ներկայացնում էին Հայաստանի ագրեսիվ գործողությունները խաղաղ բնակչության շրջանում, ռուսական այս հոդվածում նման ձևակերպումները տեղ չեն գտել։

Նյութը՝ https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/9561707

Նյութում ներկայացվել է նաև թե ինչպիսի մեղադրանքներով են հանդես եկել երկու կողմերը՝ ըստ որի Ադրբեջանը մեղադրել է Հայաստանին ագրեսիայի մեջ, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանին նախապես պլանավորած տարածքների ընդլայնման մեջ։

Նյութը՝ https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/9561707

Ռուսական լրատվամիջոցները ողողվել էին պատերազմի մասին լուրերի լուսաբանմամբ և մեկնաբանություններով: Որոշ ադրբեջանամետ ձայներ ճնշվում էին ռուսական լրատվամիջոցներով հեռարձակվող հաղորդումներում ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի և լրագրող ու հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովի հայանպաստ մեկնաբանություններով: Լրագրող Վլադիմիր Պոզները, որը մեծ ժողովրդականություն է վայելում նաև ԱՄՆ հեռուստադիտողների շրջանում Խորհրդային Միության փլուզումից հետո, հանդես էր գալիս հայամետ հայտարարություններով և կիսվում էր իր հիշողություններով հայերի մասին։

Տեսանյութերը՝ https://www.youtube.com/watch?v=WxxGGS3Ty1E https://www.youtube.com/watch?v=SKWa95N9Tto https://www.youtube.com/watch?v=P2v2hWQ7epM

«Ցանկացած հայտարարություն ունի երկու կողմ: Առաջինը հուզական է: Ես շատ եմ եղել Հայաստանում, ունեմ շատ հայ ընկերներ, շատ լավ հիշում եմ, թե ինչ է տեղի ունեցել 1915թ., այն, ինչ շատ երկրներ ճանաչել են Թուրքիայի կողմից որպես Հայոց ցեղասպանություն, տեղյակ եմ Ադրբեջանի նախագահի մի շարք հայտարարություններին` կապված Հայաստանի գոյության իրավունքի հետ: Զգացմունքային առումով ես Հայաստանի կողմից եմ:

Կա նաև երկրորդ կողմ, որը պահանջում է իրավիճակի բացարձակ հավասարակշռված, օբյեկտիվ գնահատում: Դրանում չի կարող լինել «կողմ» կամ «դեմ»:

Ցավոք, ես չեմ կարող նման գնահատական տալ, քանի որ այս իրավիճակը ես բավականաչափ լավ չեմ հասկանում, լավ չեմ տիրապետում»․ Պոզներ

նյութը՝ https://lenta.ru/news/2020/10/01/pozner_karabach/

Լուսանկարը՝ https://www.aravot.am/2019/09/25/1068229/

Ria.ru լրատվական կայքում նոյեմբերի 9-ին հրապարակվել է ֆոտոռեպորտաժ, որտեղ ներկայացված են Արցախից փախստականների լուսանկարներ։ Առաջին հերթին ուշադրություն է գրավում նյութի վերնագիրը՝ «Մենք շատ ենք վախենում»։ Նյութը կարելի է դիտարկել երկու տարբեր տեսանկյուններից․

Առաջին հայացքից նյութն ուսումնասիրելիս տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը թույլ ու խեղճ երկիր է։ Պետք է հաշվի առնենք նաև այն, որ Հայաստանին նման բնորոշում տալը առաջին անգամ չէ, որ հանդիպում ենք տվյալ կայքում. նյութերից մեկում ria.ru-ն Հայաստանի մասին խոսելիս օգտագործել էր «թույլ Հայաստան» արտահայտությունը

Մյուս կողմից, նյութում ներկայացված լուսանկարներն իրական են ու համապատասխանում են այն ապրումներին, որոնք ունեին ու զգում էին Արցախի Հանրապետության քաղաքացիները պատերազմի ժամանակ։

Լուսանկարները՝ https://ria.ru/20201109/karabakh-1583708000.html

Дождь լրատվականը պատերազմական օրերին նյութեր է հրապարակել, որտեղ գերակշռում էին վերլուծությունները։ Կարելի է նկատել, որ կայքը ընդդիմական է։ Նյութերը ողողված են նրանով, որ հենց Ռուսաստանն է մեղավոր այս պատերազմում, իսկ ավելի կոնկրետ՝ Վլադիմիր Պուտինը։ Հոդվածներից մեկում նշված էր, որ սա Պուտինի վրեժն է Փաշինյանից, այն բանի համար, որ Հայաստանի վարչապետը պաշտոնից զրկել է ՌԴ նախագահի ընկերներին։

Նյութը՝ https://tvrain.ru/teleshow/politika_prjamaja_linija/putin_mstit_pashinjanu_za_revoljutsiju-517540/

Ռուսական լրատվամիջոցների նյութերը վերլուծելով՝ կարող ենք հասկանալ, որ նյութերի գերակշիռ մասը պաշտոնական հայտարարություններ էին, իսկ վերլուծությունների զգալի մասը այն մասին էր, որ պետք է նստել խաղաղ բանակցությունների սեղանին և գտնել վերջնական լուծումներ։

Կարծիք
ԱՄՆ-Ի ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՈՒՄ․ Պատմական հիմքեր

Լուսանկարը՝ https://gloria.tv/post/8zDVzGcMRie8CyTuTUKuvT9Vq

Ամերիկյան մամուլը Արցախյան երկրորդ պատերազմի մասին

Արցախյան երկրորդ պատերազմի բռնկումից հետո համապատասխան նյութերով ողողվեց նաև ամերիկյան մամուլը։ ԱՄՆ-ի լրատվականները չեն վախեցել սուր վերլուծություններից և քննադատական հոդվածներից։ Նյութերում կարող ենք տեսնել, որ խմբագրականները մեղադրել են Ռուսաստանի և Թուրքիայի իշխանություններին պատերազմ հրահրելու մեջ։

New York Times խմբագրական խորհրդի դիրքորոշումը ենթադրում է, որ պետք է մարել կրակը, քանի այն չի տարածվել, իսկ դա կարելի է անել միայն այն դեպքում, երբ խաղից դուրս կգա ամենավտանգավոր խաղացողը, և դա Թուրքիան է։ Այնուամենայնիվ, New York Times խմբագրականը, հրապարակելով երկու կողմը ներկայացնող հոդվածներ, կարծես առիթը բաց չէր թողնում մեղադրել Ռուսաստանին՝ վկայակոչելով Թուրքիայի ներգրավվածությունը պատերազմում, միաժամանակ չմեղադրելով Ադրբեջանին ագրեսիա հրահրելու և բազմաթիվ խաղաղ բնակիչների մահվան մեջ։

Նյութը՝ https://www.nytimes.com/2020/10/08/opinion/armenia-azerbaijan.html

Վկայակոչելով Օսմանյան դարաշրջանի ցեղասպանությունը Հայաստանի ժողովրդի hանդեպ՝ խմբագրականը մեղադրում է Ռուսաստանին և նշում. «Պուտինին դուր է գալիս դա, թե ոչ, նա ամենամեծ պատասխանատվությունն է կրում ու ամենաարդյունավետ լծակներն ունի զսպելու Էրդողանին»:

Նյութը՝ https://www.nytimes.com/2020/10/08/opinion/armenia-azerbaijan.html

Պատերազմի թեժ օրերին The New York Times թերթը հրապարակել է ֆոտոռեպորտաժ այն մասին, թե ինչպես են խաղաղ բնակիչներն արնաքամ լինում Հայաստանի ռմբակոծությունից, այնուհետև մեջբերել է քաղաքացիների խոսքերը, որտեղ նրանք պատմում են հայերի դաժանությունների մասին, և այդ ամենը այն ժամանակահատվածում, երբ ադրբեջանական կողմը գերի էր վերցնում բազում բնակիչների և հրթիռակոծում էր խաղաղ բնակավայրերը, սակայն այդ մասին՝ ոչ մի խոսք։

Լուսանկարները՝ https://www.nytimes.com/2020/10/28/world/europe/azerbaijan-barda-armenia-rockets-karabakh.html

Ամերիկյան CNN կաբելային լրատվական հեռուստաընկերությունն ամեն շաբաթն ամփոփում է 43 նկարով։ Նկատենք, որ հոկտեմբերի 8-23-ն ընկած ժամանակահատվածում, երբ պատերազմի ամենաթեժ օրերն էին, լրատվականը 86 նկարից և ոչ մեկում չի ներառել որևէ լուսանկար պատերազմից։ Հավելենք, որ լուսանկարները բացակայում էին թե հայկական, և թե ադրբեջանական կողմի վերաբերյալ․ անտարբերություն, թե՞ օբյեկտիվություն։

Լուսանկարը՝ https://edition.cnn.com/2020/10/08/world/gallery/photos-this-week-october-2-october-8/index.html

The Washington Post ամերիկյան օրաթերթի հոդվածները տարբերվել են նախորդ երկու լրատվականների հոդվածներից նրանով, որ իր վերլուծություններում լրատվականը գերագնահատել է ԱՄՆ-ի դերը կոնֆլիկտի լուծման մեջ և նշել, որ առանց ԱՄՆ-ի մասնակցության հնարավոր չէ հասնել երկարաժամկետ խաղաղության։

Նյութը՝ https://www.washingtonpost.com/opinions/2020/10/09/without-us-there-will-be-no-peace-between-armenia-azerbaijan/

Այսպիսով, կարող ենք ասել, որ ԱՄՆ լրատվականները արցախ-ադրբեջանական պատերազմն օգտագործել են ի շահ իրենց երկրի և առիթը բաց չեն թողել մեղադրելու Ռուսաստանին պատերազմ հրահրելու և երկու կողմերին զինելու մեջ։ Միաժամանակ ամերիկյան լրատվականները փորձել են Ամերիկան ներկայացնել որպես միակ փրկության օղակը կոնֆլիկտի հանգուցալուծման հարցում։

Կարծիք

-----------------------------------------------------------------------------------------------------------------

Միջազգային մամուլը հիրավի արձագանքեց Արցախյան երկրորդ պատերազմին՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ մեկնաբանություններով, տարբեր դիրքորոշումներով։ Թե ինչքանով այդ արձագանքը ազդեց հակամարտության ընթացքի ու դրա հետագա ճակատագրի, ինչպես նաև միջազգային հանրույթի վրա, դեռ երկար ժամանակ կվերլուծվի և կդառնա հրապարակումների նոր թեմա, որի հանգուցալուծումը ցույց կտա ժամանակը։

Credits:

1161

NextPrevious