Պարոն Աշոտը հարստացնելով իր հավաքածուն ավելացնում է նաև նոր դրամներ։
"Ես մետաղադրամները հավաքում եմ, որպեսզի հետագա սերնդին ցույց տամ, թե ինչպիսի պատմություն ենք ունեցել ֆինանսական աշխարհում։ Կարևոր է, որպեսզի երիտասարդները տեսնեն և տեղյակ լինեն թե ինչպիսի փոփոխության են ենթարկվել և՛ մետաղադրամները և ՛ թղթադրամները։ Հենց մի տեղում տեսնում եմ, միանգամից բերում և հավաքածուիս եմ ավելացնում"։
Պարոն Աշոտը ունի նաև հավաքած մեդալիոններ։
Պարոն Աշոտի թղթադրամները նույնպես տարբեր թվականի և երկրի են, ինչպիսիք են Չինաստան, Լեհաստան, Մոլդովա, Թուրքիա, Իրան, Նորվեգիա, Ուկրաինա, Ուզբեկստան, Վրաստան, Հայաստան և այլն։
Թղթադրամների "Արքայի" բնակության վայրը և անձնական տվյալները ներկայացված չեն իր իսկ խնդրանքով։