Loading

Երբ առարկաներն են «խոսում»

Կարտիկամ գյուղի դպրոցն ունի պատմության թանգարան։ Թանգարանի ցուցանմուշները տարիներ շարունակ հավաքել են դպրոցի աշակերտները և թանգարանի նախաձեռնող հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Չինար Երանոսյանը։

Կարտիկամցիները Արևմտյան Հայաստանի, Արդահանի Վել գյուղից են։ Ինչպես բնակիչներն են ասում 4-րդ դարից բնակություն են հաստատել Ջավախքում։

Տարիների ընթացքում կարտիկամցիները պահպանել են գյուղում մնացած հնությունները և այսօր այդ իրերը իրենց տեղն են գտել վերանորոգված և վերաբացված դպրոցի թանգարանում։

Թանգարանի ցուցանմուշները յուրաքանչյուր աշակերտ իր տնից է բերել։

Տարբեր ժամանակաշրջանների քարեր Կարտիկամ գյուղից

Գյուղի բնակիչները թանգարան ունենալու սպասումով երկար տարիներ պահել են հին իրերը և սպասքը։

Թանգարանը համալրված չէ, դեռ շատ նմուշներ կան, որոնք տեղադրվելու են այստեղ։

Թանգարանի նախաձեռնող Չինար Երանոսյանը Կարտիամ գյուղի մասին գիրք է գրում "Կարտիկամ Հուշագիր" անունով։

«Գիրքը գրում ենք ապացուցված փասատերի հիման վրա, երբ 1772 թվականին Նուրսուս խանի դեմ կռիվ է մղվել և Կարտիկամցիները տապալել են նրանց խումբը։ Սակայն հետո, ով մնացել է գյուղում գնացել են Էրզրում։ Այնուհետև տեղափոխվել են Արդահանի Վել գյուղ, այնտեղ ապրելով 137 տարի, նորից վերադարձել են Կարտիկամ։ Գյուղի համար ամենագլխավորը դպրոցն է եղել և կա։ Առաջի հայկական դպրոցը բացվել է Մկրտիչ Աթաբեկյանի նախաձեռնությամբ 1881 թվականին»-ասաց Չինար Երանոսյանը ։

Մկրտիչ Աթաբեկյանը ուսուցիչ է եղել , ում նախաձեռնությամբ էլ Ջավախքի տարբեր գյուղերում հայկական դպրոցներ են բացվել։

NextPrevious

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a Copyright Violation, please follow Section 17 in the Terms of Use.