Loading

Ճրագալույցի լույսը Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել:

Մարտի 31-ի երեկոյան Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ և Անմահ պատարագ: «Ճրագալույց» անունը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, որ նշանակում է ճրագ վառել, մոմ վառել:

Հայ եկեղեցին տարվա մեջ երկու անգամ է երեկոյան Սուրբ Պատարագ մատուցում՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկի ճրագալույցներին:

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում տոնական օրվա պատարագիչը՝ ավագ քահանա Տեր Եղիշե Հարությունյանն էր:

Ճրագալույցի Պատարագի ավարտին հավատացյալները եկեղեցու կանթեղներից մոմ կամ ճրագ են վառում և տանում իրենց տները լուսավորելու:

Այն խորհրդանշում է Աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը, Բեթղեհեմյան աստղի լույսը, որը առավել էր, քան արեգակը, որովհետև ցերեկով էլ էր երևում, և որը մոգերին առաջնորդեց դեպի ճշմարիտ Լույսը՝ դեպի Մանուկ Հիսուսը:

Եկեղեցական կյանքում նվիրագործված ավանդության համաձայն՝ նոր օրն սկսվում է տվյալ օրվա երեկոյից (սկսած ժամը 18.00-ից): Ըստ Հայոց եկեղեցու կանոնների, Սուրբ Զատկին նախորդող օրը՝ ճրագալույցի Պատարագի ընթացքում, եկեղեցին ավետում է բարի լուր՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:

Քրիստոս հարյավ ի մեռելոց, Մեզ և Ձեզ մեծ ավետիս
NextPrevious

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a Copyright Violation, please follow Section 17 in the Terms of Use.