Լիլիթ Ավետիսյանի ձայնը հնչում էր հին ձայնարկիչի վրա: Դեռ կենդանի ժամանակ գրանցված հարցազրույցում նա խոսում է իր կյանքի, ուսման ևԱխալքալաքի մասին, որտեղ նա մեծացել է: Նա երկու տարեկան է եղել, երբ Երևանից տեղափոխվել է Ախալքալաք: Նրան ծնողները ուղարկել են Ախալքալաք, պապիկի ու տատիկի մոտ, ովքեր մեծացրել են Լիլիթին, փոխարինելով ծնողներին:
Լիլիթ Ավետիսյանը սպանվել է 2005 թվականին մայրաքաղաքի սրտում, մոր տան շքամուտքի մոտ, ուր նա վերադարձել է նորաձևության ցուցադրությունից, որտեղ այլ դիզայներների թվում եղել նաև նրա աշխատանքները: Այդ ժամանակ նա 25 տարեկան էր: Լիլիթ Ավետիսյանի սպանության մանրամասները հայտնի չեն:
Նրա աշխատանքների ցուցահանդեսում այսօր ցուցադրվեց ոչ միայն նրա գունագեղ նկարները, որոնցում նա պատկերել է Ախալքալաքի բնությունը, այլև նատյուրմորտներ և դիմանկարներ: Գեղարվեստի դպրոցի աշակերտները ցուցադրեցին անկեղծ, հստակ և ազգային ոճով պատրաստված դիզայների հագուստները, որտեղ նա օգտագործել է իր իսկ հյուսած գորգային նյութերը: