View Static Version
Loading

Aravot.am-ի <<ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ>> նախագիծը ներկայացնում է 29/03․2019

Մարդկային դաժանության զոհերը․․․

Հայաստանում թափառող կենդանիներին վնասելու համար վարչական տուգանք է սահմանված, սակայն․․․

Այսպիսի ողբերգական տեսարաններից ապահովագրված չէ որեւէ տուն, բակ կամ ընտանիք։ Բակում պառկած կամ ընդհանուր խնամքի ներքո գտնվող շանդ մի օր կարող ես հայտնաբերել կրակված։ 2019թ․-ի մարտին անհայտ անձը մտել էր մանկապարտեզի բակում հատկացված տարածք եւ կրակել եռոտանի Միքիին՝ երեխաների սիրելի ընկերոջը։ Ընդ որում, Միքին ուներ խնամողներ։ Նա վիրահատվել էր <<Փոուզիթիվ>> կենդանիների պաշտպանության հ/կ-ի ջանքերով։ Սա միակ դեպքը չէ, երբ հանրային վայրում կենդանու հանդեպ հրազեն են կիրառում։

Այս փոքրիկին այրել էին։ Պատկերացնելն անգամ սարսափելի է․․․Նրա մարմինն ամբողջությամբ վառված էր, վնասվել էին աչքերը, տեսողությունը՝ վատթարացել։

Բարեբախտաբար, սրտացավ մարդկանց եւ բժիշկների շնորհիվ շունն ապաքինվեց։ Նա որդեգրվել է ԱՄՆ-ում եւ շուտով կապրի մի ընտանիքում, որը Հայաստանից արդեն հաշմանդամություն ունեցող 4 շուն է որդեգրել:

Ենթադրաբար՝ հարվածել են այս փոքրիկի աչքին․․․

Այս դեպքն էլ տեղի է ունեցել 2019թ․-ին՝ Էրեբունիում։ Կատուն ունի տեր, բայց շրջել է հարեւան սեփական տների տարածքներով։ Հարեւաններից մեկը, որն աղավնիներ է պահում, հաճախ դիմելով նման քայլերի՝ վնասել է կատուներին։ Այս մեկի վրա նա եռման ջուր է լցրել։

Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղից կենդանասերները փրկել են այս շանը։ Տեղի բնակիչները փաստում են, որ շներին մշտապես կրակում են։

Անտանելի ցավերը, սակայն, այս շանը չեն խանգարել լինել հանգիստ եւ մարդամոտ: Գետնին ընկած վիճակում անգամ նա թափահարել է պոչը՝ տեսնելով իրեն օգնության եկած կենդանասերներին։

Վիրահատության ժամանակ բժիշկները նրա մարմնից հեռացրել են փամփուշտի բեկորները։ Եռոտանի հրաշքն այժմ ապաքինվում է։

Այս փոքրիկից էլ տերերը հրաժարվել են․ աչքի խնդիր ուներ: Սրտացավ մարդկանց նվիրատվությունների միջոցով նա վիրահատվել է։

Այս փոքրիկին էլ 2019թ․-ի հունվարին բերել- մեքենայից իջեցրել են մի բակում եւ հեռացել։ Խեղճը սովոր չէր դրսում ապրելուն․․․մի երիտասարդ նրան կապել է ծառից եւ իր շանը բաց թողել վրան։ Շանը բակում խնամող աղջիկը փորձել է փրկել նրան, սակայն վնասվածքներն անհետեւանք չմնացին։ Շնիկի աչքը փրկել չհաջողվեց։

Այս շանն էլ գտել է կամավոր Նունեն՝ սարսափելի վիճակում։ Տերերի կողմից լքված հերթական շունն է, որն ինքնուրույն չի կարողացել սնունդ հայթայթել և պաշտպանվել մյուս շներից։ Անասնաբուժական կլինիկայում արձանագրվել է, որ նա ունի սակավարյունություն, որը մեծ վտանգ է ներկայացնում կյանքի համար։

Գազալցակայանի աշխատակիցները տեւական ժամանակ խնամել են այս շանը։ Անհայտ անձը նրա վրա տաք ջուր է լցրել․ շան մեջքի հատվածն ամբողջությամբ այրվել է:

Հայաստանյան կենդանասերները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունք ցուցաբերողներին՝ համոզված լինելով, որ վայրագության դեմ վարչական տուգանքն անզոր է։ Այդ նպատակով իրականացվող ստորագրահավաքին(հղումը՝ այստեղ) մասնակցել է արդեն 8,5 հազարից ավելի քաղաքացի։

ԻՍԿ ՎԵՐՋՈՒՄ

Ծանոթացեք՝ Սեւոն է։ Նա պարալիզացվել էր մեջքին կրակելու հետեւանքով, եւ հիմա չի կարող օգտագործել իր հետեւի թաթերը։ Այնուամենայնիվ, նա սիրված է։ Սեւոյին որդեգրել են Էմին եւ Լոլլին՝ Հյուսիսային Կարոլինայից։ Ընտանիքը հաշմանդամություն ունեցող եւս երեք կենդանի է որդեգրել <<Փոուզիթիվ>>-ի կացարանից ❤️🐶

Լուսանկարները եւ տեղեկատվությունը՝ «Փոուզիթիվ» կենդանիների պաշտպանության ՀԿ-ի

Նախագծի հեղինակ՝ Լուիզա Սուքիասյան/Aravot.am

Դիմելու համար՝ հեռ․ 095 85 99 06

NextPrevious

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a copyright violation, please follow the DMCA section in the Terms of Use.