Ջավախքում, բացի Հայ Առաքելական եկեղեցուց, գործում է նաև Հայ Կաթոլիկ Եկեղեցին: Համապատասխանաբար, հայ կաթոլիկները ապրում են 10 գյուղերում: Այս գյուղերից չորսը` Ուջմանա, Թորիա, Ժդանովական և Հեշտիան` Նինոծմինդայի շրջանում են, իսկ Ախալքալաքում` վեցը` Ալաստան, Վարևան, Տուրցխ, Կարտիկամ, Բավրա, Խուլգումո:
Ջավախքում կաթոլիկներին անվանում են «ֆրանկ»: Այս բառը անմիջականորեն կապված է հայերի շրջանում կաթոլիկության տարածման քարոզիչների ազգությանը, որոնք հիմնականում ֆրանսիացիներն ու իտալացիներն էին, սակայն այս բառի նշանակությունն ունի տարբեր` «խաչակիր», «եվրոպացի» կամ «օտարական»: «Ֆրանկը» միակ տերմինը չէ: Այսպիսով, Նինոծմինդայի շրջանում բնակվող կաթոլիկներին անվանում են «մշեցի», իսկ Ախալքալաքի կաթոլիկներին «խաս» կամ «գբո»:
Զատկի եկեղեցական ծեսերը տեղի են ունենում 10 կաթոլիկ գյուղերից միայն 2-ում: Ախալքալաքի շրջանի Տուրցխ և Նինոծմինդայի Հեշտիա գյուղերում, քանի որ Ջավախքում, կան միայն 2 հոգևորականներ:
Ավագ ուրբաթ օրը գյուղի եկեղեցում ասեղ գցելու տեղ չի լինում: Այս գյուղում բոլորը փոքրից մեծը գիտեն աղոթքներն ու երգերը:
Կաթոլիկ հայերի Ավագ ուրբաթը սկսվեց Խաչի ճանապարհի աղոթքով: Այս ավանդույթը ի հայտ է եկել 14-րդ դարում: Նախկինում այն բաղկացած էր 12 մասից, իսկ 1625 թ.-ին իսպանական Ֆրանսիսկան Անտոնիո Դացան ավելացրեց ևս 2: Խաչի ճանապարհը կանգնեցվում է 14 անգամ, ինչը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մահը և հարությունը:
Շաբաթ երեկոյան, Հեշտիայում երեխաները հավաքում են հավկիթ և քաղցրավենիք:
«Երեխաները խմբերով քայլում են: Ասում են Զատկի մասին բանաստեղծություն , և առանց տուն մտնելու թողնում են կամ դույլ, կամ տուփ: Սեփականատերերը նրանց տալիս են հավկիթ ու քաղցրավենիք: Սովորաբար Զատկի ժամանակ մենք պատրաստում ենք փլավ, ձուկ, բլղուրից տոլմա (պասուց տոլմա) իսկ ոմանք մսից տոլմա են պատրաստում», - ասում է գյուղի բնակիչ Քրիստինե Հարությունյանը:
Կիրակի օրը, ապրիլի 1-ին, Հեշտիայում կնշեն Զատիկը: Գյուղի յուրաքանչյուր ընտանիք պատրաստվում է տոնին: Զատիկը Հեշտիայում նշում էին նույնիսկ «աստծուն մոռացված» խորհրդային շրջանում, առանց ավանդույթները փոխելու:
«Ինչպես մենք տոնում էինք վաղեմի օրերին, այդպես էլ նշում ենք հիմա: Ավանդույթները չեն փոխվել: Նախկինում, երբ խորհրդային տարիներին եկեղեցին փակ էր, մոմերը վառում էին տանը, և տանը բոլորը ունեին Աստվածամոր արձանը», - պատմում է Հեշտիայի բնակիչ Նատաշա Այվազյանը: