Loading

Ժողովրդական հավատալիքների տոնը Ախալքալքում մայիսի 6-ը նշվում է որպես ծռատոն

Այս օրը հատկապես մեծ շուքով են նշում Խանդո գյուղում։ Ծռատոնին խանդոցիները և հարևան գյուղերի բնակիչները Սուրբ Գևորգ եկեղեցի ուխտի են գալիս, սակայն օրը կապ չունի Հայ առաքելական եկեղեցու ոչ տերունի, ոչ սրբոց տոների հետ, այն ժողովրդական ծագում ունի և օրվա խորհուրդ կրող հավատալիքներն էլ մեծ հաշվով հեթանոսական սնահավատ սովորույթների հետ են կապված։

Ծռատոնը Խանդո գյուղում (video)

Խանդո գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում շատերը մատաղ են անում, որպեսզի իրենց տան ապագա երեխաները առողջ ծնվեն։ Ժողովուրդն հավատացած է, որ այս օրը եթե կենցաղում օգտագործեն սուր-ծակող գործիքներ՝ մկրատ, դանակ և այլն, ապա եթե տանը հղի կա, երեխան ինչ-որ արատով կծնվի։

Լուսանկարների քարերից երկուսը խաչի պատկերով են, կոթող-թևավոր խաչը 11-րդ դարի է, մյուս լուսանկարը եկեղեցու խորհրդարանը (խորշը) կալող քիչ ոճավորված քարն է

Յուրաքանչյուր տարի օրը տոնական մթնոլորտ է ստեղծում գյուղում, այսօր էլ Խանդոյի դպրոցի ավարտական դասարանի աշակերտները և գյուղի Smart school կենտրոնի սաները, երգ ու պարով տոնական տրամադրություն հաղորդեցին գյուղացիներին և հյուրերին։

Ավարտական դասարանի աշակերտները
Smart school-ի սաները
Smart school-ի սաները

Այս օրը ոմանց համար ուխտատեղի է, ոմանց համար ժամանցի վայր, իսկ ոմանք էլ պարզապես առևտրով են զբաղվում։ Գյուղի մի հատվածը վերածվում է շուկայի, որտեղ վաճառվում է ամեն ինչ՝ հագուստ, սնունդ, հուշանվերներ և այլն։

Ծռատոնը նշում են նաև Ախալքալաքում։ Քաղաքի բնակիչները վաղ առավոտից ուխտի են գնում Տավշան Թափա լեռը մոմեր վառելու և աղոթելու 7 սրբերին:

Վաղ առավոտյան արևի ճառագայթները լուսավորում են դեռ քնած քաղաքը: Բնակիչները նախօրոք քննարկում են եղանակը, գրեթե միշտ այս օրը, մայիսի 6-ն անձրևային է լինում: Ծռատոնն` այն օրն է, երբ երիտասարդ թե տարեց, բոլորը բարձրանում են Տավշան Թափա լեռը:

Ուխտի ճանապարհ
Ախալքալաքը Տավշան թափայից

Ծռատոնին Ախալքալաքը (video)

Չնայած մարդիկ նույնիսկ չգիտեն, թե ինչ տոն են նշում և ինչ խորհուրդ ունի այն, այնուամենայնիվ այս օրը առիթ է առօրյա հոգսերը մոռանալու, աղոթք անելու ու տոնական միջավայր ստեղծելու։

Created By
Sona Tonakanian
Appreciate
NextPrevious

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a Copyright Violation, please follow Section 17 in the Terms of Use.