Loading

Ուխտի ճանապարհ Ուխտը նվիրված էր Գրիգոր լուսավորչի մուտն ի Վիրապ տոնին

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը հայ եկեղեցու առաջին կաթողիկոսն է համարվում: Լուսավորչի մուտն ի վիրապ տոնը սրբին նվիրված երեք տոներից մեկն է և տարվա առաջինը: Տոնի առթիվ Վիրահայոց թեմի հոգևոր առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Սուրբ պատարագ մատուցեց Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Պատարագին ներկա էին ուխտավորներ Ախալքալաքից՝ տեր Տաթև քահանա Մարուքյանի առաջնորդությամբ, ինչպես նաև հավատացյալներ Թբիլիսիից՝ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի առաջնորդությամբ:

Սուրբ պատարագի ընթացքից

Պատարագին ներկա էին ոչ միայն ուխտավորներ ժամանած Ախալքալաքից և Թբիլիսիից, այլ նաև տեղացի հավատացյալներ, պետական և հասարակական գործիչներ:

Ակնթարթներ Սուրբ պատարագից

Վիրահայոց թեմի առաջնորդը հավատացյալներին ներկայացրեց տոնի խորհուրդը: Սրբազանը իր խոսքով ընդգծեց սրբի առաքինի և աստվածահաճո կերպարը: 13 տարի փակված լինելով Խոր վիրապում, անկոտրում պահելով հավատը, ի վերջո, ազատվում է զրկանքներից և այսօր հայոց պետական կրոնը նրան ընդունում է որպես առաջին կաթողիկոս:

Հայկական հետքը: Ախլցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատերի և բակի խաչքարերը:

Պատարագի ավարտին ուխտավորներն այցելեցին Ծուղրութ գյուղի Սուրբ Սիոն եկեղեցի և մասնակցեցին ժամերգության:

Ժամերգության ընթացքից
Լուսանկարներ Ծուղրութ գյուղից

Սուրբ Սիոն եկեղեցում ժամերգությունից հետո ուխտի ճանապարհը հավատացյալներին հասցրեց Սապոնջյանների ընտանիք, որտեղ պահվում է 10-րդ դարի ձեռագիրը, հայտնի Ծուղրութի ավետարան անունով: Jnews-ը ավելի վաղ բազմիցս անդրադարձել է Ջավախքում պահվող ձեռագիր մատյաններին: Ներկայացնում ենք ձեռագրերի մասին ավելի վաղ մեր նկարահանած տեսանյութը:

Ծուղրութի ավետարանի էջերից

Բացի Ծուղրութի ավետարանից, այս գյուղում մեկ այլ ձեռագիր ևս կա՝ Գինոսենց Ավետարանը: Ավետարանի տերերն ընդունեցին ուխտավորներին: Տեր Տաթև քահանա Մարուքյանը օրհնեց ուխտավորներին և սուրբ գիրքը պահպանողներին:

Ուխտավորները սուրբ օրհնություն են ստանում

Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտն ի վիրապ տոնին նվիրված ուխտագնացությունը ավարտվեց ուշ երեկոյան:

NextPrevious

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a Copyright Violation, please follow Section 17 in the Terms of Use.