Loading

Ապրած, չկորցրած տարիներ Միքայել պապի մանկությունը չի կորել 95 տարիների մեջ։ Զավակներին հաճախ է այցելում, սակայն նախընտրում է ապրել իր գյուղի տանը, որը սեփական ձեռքերով է կառուցել։

Ասպինձայի դալար, կանաչ սարերի մեջ թաքնված բերդերին, վանքերին ու աղբյուրներին ներդաշնակ Դամալա գյուղում է ապրում բնությունը իր մեջ կրող և նույն բնությունն իր ձեռքով ստեղծած 95 ամյա Միքայել պապը։

95 ամյա Միքայել պապը լավ հիշում է մանկությունը, հատկապես տպավորված է երդիկների վրա ընկերների հետ խաղալը։ Նա մանկությունից խաղերն ու զարմանքն է հիշում։ Երեխա ժամանակ ամեն ինչից զարմացել է, այժմ այդպես չէ։ Ծովի և երկնքի մովից բաց նրա աչքերում փայլ կամ արտասովոր արցունքներ հայտնվեցին անցյալի հուշերը պատմելու ընթացքում։ Մանկությունից հետո հպարտությամբ պատմեց հայրենի գյուղի և գյուղացիների հերոսական ինքնապաշտպանության մասին։ Միքայել պապը լավ է ճանաչում իր նախնիներին՝ 19-րդ դարասկզբին Էրզրումից գաղթած հայերի սերնդից է։

Միշտ ավարտվող՝ սեր ու պատերազմ

Ամուսնացավ, երբ 20 տարեկան էր՝ 1945-ին, մի քանի ամիս անց ավարտվեց պատերազմը։ Ոչ սիրո, ոչ էլ պատերազմի մասին երկար չի խոսում։ Կինը մահացել է աղջկա ծնունդից հետո, երկրորդ անգամ է ամուսնացել, սակայն խոսելով սիրո մասին՝ առաջին կնոջ մասին է պատմում։ Մենք հետաքրքրվեցինք, թե ո՞վ է ընտրել հարսնացուին․ ծնողները՞՝ ինչպես ընդունված է եղել, նա ժխտեց՝ ասելով, որ սիրահարված է եղել։

—Միքայել պապ, որ ասում եք սիրահարված եք եղել, սերն ի՞նչ է

—Էդ առաջ էր:

—Պատերազմն, ինչպե՞ս եք հիշում:

—Կռիվ էր։ ․․․դե անցավ։

Միքայել պապի համար ամենադժվարը՝ մենությունն է

Ստիպված մենակ

95 տարիների մեջ նա 5 զավակներ է ունեցել՝ երեք տղա և երկու դուստր։ Միքայել պապը կարողացել է դժվար տարիներին կրթությամբ ապահովել երեխաներին, որոնցից յուրաքանչյուրն այսօր իր ընտանիքն ու աշխպտանքն ունի։ Զավակները հայրենի գյուղ հաճախ են այցելում, սակայն մշտապես բնակվում են Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանում։

Նա ուզում է մեքենա առնել, որ կարողանա գյուղամեջ և խանութ գնալ։

Մենության մասին հեշտ չխոսեց։ Սկզբից ասաց, որ մենակ չէ, նույն հարցը կրկնելուց հետո, պատասխանեց, որ ժամանակավոր է մենակ՝ հաճախ ինքն է այցելում զավակներին կամ նրանք իրեն։ Երրորդ անգամ հարցրեցինք մենակության դժվարության մասին, մենակությունը չժխտեց, դժվարությունը ժխտեց․ «Դժվար չէ, ամեն ինչ կա, ոչ ճաշ սարքելն է դժվար, ոչ էլ տուն մաքրելը»,- պատասխանեց Միքայել պապը, իսկ երբ հարցրեցինք, թե ի՞նչն է դժվար՝ մի պահ մտածեց ու պատասխանեց՝ «Մենակ մնալը, որ ստիպված մենակ ես մնում»։

Միայնակ ապրող մարդու տանը, բակում և ամենուր շատ հայելիներ կան

Միքայել պապը երկար տարիներ է աշխատել, թե գյուղում, թե Խորհրդային Ռուսաստանում։ Գյուղում առաջին մեքենան է ունեցել, իր ձեռքերով տունն է կառուցել։ Այսօր նրա հիմնական զբաղվածությունն այգեգործությունն է։ Նրա օրն սկսվում է այգում, գյուղի փարթամ բնությունը Միքայել պապի այգուն փարթամ ծառեր է պարգևել, իսկ ծերունին սիրով է մշակում, ոչ միայն այգին, այլ նաև բոստանը։

Տարիները անցել են, սակայն նրա հիշողությունից ոչինչ դուրս չի մնացել։ Աստծուն չի հավատում, որովհետև խորհրդային բարքերում Աստված չի եղել, սակայն յուրաքանչյուր զատկական տոնին ծնողների գերեզմանին մոմ վառելու է գնում, քանի որ կարգն է այդպես։

Created By
Sona Tonakanian
Appreciate
NextPrevious

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a Copyright Violation, please follow Section 17 in the Terms of Use.