Սրանք խորհրդային շենքեր են։ Դրանք ամենուր են։ Դրանց հետ կապված են բոլորը։ Մենք գոյություն ունենք դրանց միջև ընկած տարածությունում։ Ապրում ենք դրանցում։ Ամեն օր դրանց կողքով ենք անցնում։
Դրանք մռայլ են ու վիթխարի։ Դրանք սահմանափակում են մեր տարածությունը։
Խորհրդային այս օբյեկտների վիթխարիությունն ինձ մղեց այս նախագիծն իրականացնել։
Ես ցանկանում էի ժապավենի վրա արտապատկերել այս սովարական դարձած տեսարանները, ցույց տալ տարածությունը խժռելու և մեզ կուլ տալու դրանց ունակությունը։
Այս նախագիծը ես սկսել եմ անցյալ տարի և այն արդեն դարձել է ավելի մեծ մուլտիմեդիա կոնտենտի մի մաս, որի վրա աշխատում եմ։
Թբիլիսիի շատ թաղամասեր են հայտնվել 1950-1980 թվականներին։
ՏԷՎԶ, Վարքեթիլի, Գլդանի, Մուխիանի, Նուցուբիձե պլատո, Դիդի Դիղոմի, Օրխևի, Պոնիչալա․ այս թաղամասերն ամբողջությամբ խորհրդային «արտադրանք» են։
Այդ 30 տարվա մեջ Թբիլիսիում մոտ 6200 բնակելի կորպուս է կառուցվել։
Credits:
Գիորգի Գոգուա