View Static Version
Loading

Ջավախքի աննվաճ գեղեցկությունը ԼԵՌՆԱՅԻՆ ԼՃԵՐ

Վրաստանի ամենամեծ թվով լճեր ունեցող շրջանը Ջավախքն է: Դրանցից ամենահայտնին ու հանրաճանաչը Փարվանան է (Վրաստանում ամենախոշոր քաղցրահամ լիճը), իսկ դրա կողքին` Սաղամո (վրաց՝ երեկո) լիճը: Սակայն Ջավախքի տարածքում կան բազմաթիվ լճեր, որոնց մասին, նույնիսկ հենց շրջանում, բնակչության մեծամասնությունը չգիտի:

Այս քարտեզի վրա նշված լճերը գտնվում են Սամսարի լեռնաշղթայի գագաթին:

Լեռներում թաքնված, ծովի մակարդակից ավելի քան 2500 մետր բարձրության վրա, գողտրիկ վայրում տեղակայված են հրաբխային ծագմամբ փոքր լճերը, որոնց ափերը հրաբխային ծագում ունեցող քարեր են: Այս լճերը կա՛մ անանուն են, կա՛մ բոլորին կոչում են Լևանա:

Ճանապարհորդությունը սկսվում է մեքենայի ընտրությամբ: Ոչ բոլոր մեքենաները կարող են սարեր բարձրանալ: «Սաֆարի» ծառայությունն առաջարկում է Ջավախքի ազգային պարկը: 12 տեղանոց հարմարավետ, մեծ մեքենան խմբերին սարեր է տանում: Առանց փորձառու վարորդների այնտեղ այնտեղ հասնել հնարավոր չէ:
Լեռներ տանող ճանապարհն անցնում է Ախալքալաքի մունիցիպալիտետի գեղեցիկ վայրերից մեկով` երկրի երեսից անհետացած Աբլար բնակավայրով: Այստեղ Սուրբ Ելենա եկեղեցու ավերակներն են:
Ճանապարհին հանդիպում ենք մի քանի մատուռների
Ջավախքում խոտհունձի շրջանը դեռ ընթացքի մեջ է
Հեռվից երևում է Օլավերդ գյուղը

Ախալքալաքի կողմից լճեր կարելի է բարձրանալ միայն Օլավերդ գյուղի կողմից:

Ջավախքում յուրաքանչյուր տարվա եղանակ գերում է իր խայտաբղետ «գունապնակով»:

Աբուլից հետո ամենահայտնի լեռը Քորօղլին է, որը թուրքերենից թարգմանվում է «կույրի որդի»: Ըստ լեգենդների, որոնք պատմում են տեղացիները՝ նախկինում այստեղով անցնում էր Մետաքսի ճանապարհը, և այստեղ եղել է մի ավազակ, ում անունը Քորօղլի էր: Ասում են, որ հենց այս լեռներում է նա թաքցրել իր առասպելական գանձերը: Սակայն, ոչ ոք դեռ չի գտել դրանք: Մեկ այլ լեգենդի համաձայն՝ այստեղ ժամանակին ապրել է ազգությամբ հայ թե թուրք մի մարդ, ով թուրքերից վրեժ է լուծել իր հորը կուրացնելու համար:

Քորօղլոի լեռան ժայռերի մեջ ինչ-որ տեղ տեղացիներն արծիվների բներ են տեսել
Պետք չէ այստեղ բարձրանալ առանց փորձառու վարորդի
Լեռներ բարձրանալուց մեկուկես ժամ անց Ձեր աչքի առաջ բացվում է Ծուռ գել լիճը: Մի փոքր ավելի բարձր մեկ այլ լիճ է գտնվում` Լևանան:
Խորհրդային տարիներից այստեղ մի տնակ կա, որտեղ որսորդները, ճանապարհորդները պատսպարվում են անձրևից և կայծակից...

Այստեղ՝ լեռներում զգում ես անվերջանալի ազատություն և միևնույն ժամանակ թթվածնի պակաս: Ճանապարհի բոլոր անհարմարությունները դառնում են աննշան լեռների վեհաշուք գեղեցկության և լեռնային կապույտ լճերի դիմաց:

Հեռվում կարելի է տեսնել Աբուլ լեռան գագաթը` ծովի մակարդակից 3301 մետր բարձրության վրա

Սովորաբար լճի մոտ հացկերույթներ են կազմակերպվում: Տապ եղանակին այցելուները լողում են սառը ջրում:

Ավանդույթ կա, ըստ որի քարերից աշտարակներ են կառուցում՝ խորհրդանշելով երազանքը, ասում են, որ դրանից հետո երազանքներն իրականանում են:

Ջավախքի ազգային պարկի վարորդի խոսքով՝ այս ուղղությունը դառնում է ավելի ու ավելի հայտնի:

Կախեթիից հովիվները ամռանը ապրում են լեռներում, այս վայրերում նրանցից բացի այլոք չկա:

Նրանց կացարանները, որոնք տեղացիներն անվանում են «բինա», ինչպես նաև ոչխարների հոտերը ուշիուշով հսկում են հսկայական շները:

Այս վայրերում մայրամուտը զմայլեցնող է՝ տաքուկ երանգներով

Ջավախքի բնակիչները և հազվագյուտ զբոսաշրջիկները օգոստոսին բարձրանում են Աբուլ լեռը, միայն հիմա է սարերում տաք, և կարելի է այնտեղ գիշերել: Սովորաբար այնտեղ բարձրանում են մինչև մայրամուտ և իջնում հաջորդ օրը` լուսաբացից հետո:

Հետադարձի ճանապարհը
Created By
Kristina Marabyan
Appreciate
NextPrevious