View Static Version
Loading

Տիրոջ Խաչի վեհացման տոնը Նինոծմինդայում  Ուխտագնացություն դեպի Արագյալ

Սեպտեմբերի 13-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը (Տիրոջ խաչի վեհացում) հինգերորդ և վերջին տաղավար տոնը:

Նինոծմինդայի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին իր դռները բացեց առավոտյան ժամը 7-ին: Հավատացյալները հավաքվել էին եկեղեցում՝ ոտքով ուխտագնացություն կատարելու դեպի Արագյալ գյուղ: Այս գյուղում է գտնվում Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սուրբ Խաչ անունը կրող միակ հայկական եկեղեցին:

Սուրբ Սարգիս եկեղեցին

Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը նախ պատմեց Խաչվերաց տոնի մասին, այնուհետև միասնական աղոթքից հետո ճանապարհ ընկան:

Այս տարի առաջին անգամ ուխտագնացությանը մասնակցեցին կանայք: Նինոծմինդայի պահպանողական հասարակության համար սա անսովոր երևույթ է:

Մոտ 20 հավատացյալներ ոտքով քայլում էին դեպի Սուրբ Խաչ եկեղեցի:
Ճանապարհին հավատացյալներն աղոթում էին
Արագյալ տանող ճանապարհին առաջին գյուղը Սաթխան է
Սաթխայից հետո հավատացյալների ճանապարհն անցնում էր դաշտերով
Հավատացյալները 3 ժամում հասան Սուրբ Խաչ
Արագյալ գյուղի Սուրբ Խաչ եկեղեցին
Այդ օրը գյուղացիները հավաքվել էին պատարագի
Պատարագ Սուրբ Խաչ եկեղեցում
Արագյալի բնակիչները մոմավառության ժամանակ

«Ավանդության համաձայն, Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը՝ Հակոբը, գտնելով Քրիստոսի խաչափայտի մի մասնիկը, բարձրացրեց այն և հավատացյալներին երգով հայտնեց «Քո խաչի առջև, Քրիստո՛ս, մենք խոնարհվում ենք»:

NextPrevious