Վեգը կամ Ճանը տղաների խաղ է։ Որպես խաղաքար՝ օգտագործվում է ոչխարի հետին ծնկահոդի ոսկորը՝ ճանը։ Երեխաները սիրով բացատրում են յուրաքանչյուրին, ինչպես խաղալ, նույնիսկ կարող են որոշ հաղթելու գաղտնինքեր սովորեցնել։
Ազգային-ավանդական խաղերում Ճանը հետևյալ կերպ է մեկնաբանվում․ ոսկորի փոսավոր կողմը՝ «գող»-ն է, սրան հակառակ՝ ուռուցիկ կողմը՝ «ռանչպար», հարթը՝ «թոխան», իսկ կեռմանաձև ակոսավոր երկու կողմերը՝ համապատասխանաբար «էշ» և «գլավնի», այսինքն՝ աղա (ալչու)։
Խաղացողները հերթով գցում են ճանը, մինչև որոշվեն թագավորը, «գլավնին» և «գողը»։ Ում վեգը թագավոր է կանգնում, առաջին գցողը նա է լինում։ Հերթով գցում են ասելով. «Կոճի ջան, կոճի՜, ես` ի՞նչ…»
Ալչուն հաջողության, իսկ թոխանը անհաջողության նշան է: Ում գցածը ալչու կանգնեց, նա «գլավնին» է, ումը թոխան` խոխան՝ ծառան, ումը փոսիկ՝ գող։ Եթե ասում են կոճին ալչու է կանգնել, ուրեմն գործերը հաջող են գնում։ Գողը պետք է անտրտունջ կատարի թագավորի հանձնարարությունները։