Զատկական տոնի անբաժան մասը ավանդական ճաշատեսակներն են։ Jnews-ը ներկայացնում է երկու կերակրատեսակի բաղադրատոմս։
Պաստեղով ձվածեղ
Անհրաժեշտ է՝ պաստեղ՝ մրգալավաշ, ձու, աղ և կարագ։
Ձուն կոտրել մանր կտորների բաժանած պաստեղի՝ թթի մրգալավաշի վրա, աղ ցանել, հարել և միասին լցնել դաղվող յուղի կամ կարագի մեջ, տարածել տապակով մեկ: Եփել մարմանդ կրակի վրա՝ փակ կափարիչով թավայի մեջ։ Այնուհետև ձվաձեղը շրջել, կարմրացնել մյուս կողմը ևս ու մատուցել:
Պատրաստման եղանակին կարող եք ծանոթանալ մեր տեսանյութում։
Բրնձով եւ չրեղենով փլավ
Անհրաժեշտ է՝ լավաշ, չրերի տեսականի, չամիչ, բրինձ, ձու, կարագ և յուղ։
Կաթսայի մեջ 2 ճաշի գդալ յուղ դնել և վրան լավաշ փռել։ Ձուն հարել, հարած ձվին ավելացնել բրնձի 1/3-ը։ Լավաշով կաթսան դնել մարմանդ կրակի վրա, լցնել նախ հարած ձվի մեջ խառնած բրինձը, հարթեցնել մակերեսը։ Այնուհետև ավելացնել բրնձի մյուս մասը։ Կտրատել չրեղենը և չամիչի հետ կարագով տապակել։ Ստացված զանգվածը լցնել բրնձով կաթսայի մեջ։ Կաթսայի կափարիչը փաթաթել սրբիչով և ծածկել։ Եփել մարմանդ կրակի վրա։
Մանրամասներին ծանոթացեք մեր տեսանյութում։
Սուրբ Զատկի տոնական սեղանի կարևոր խորհուրդը, իհարկե ներկած ձուն է, սակայն կան ավանդական ուտեստներ, որոնք գեղեցկացնում, յուրահատուկ համ ու հոտ են հաղորդում։
Jnews-ը շնորհավորում է բոլորի Սուրբ Զատիկը։