Loading

Լուսանկարների շարք տոնածառի՝ Աբխազիայում պատրաստվող խաղալիքների մասին Ստելլա Ադլեյբա, JAMnews, Սուխում

Այս փոքր գործարանը բացվել է Սուխումում հինգ տարի առաջ: Տոնածառի առանց բացառության բոլոր խաղալիքները ապակեգործներն ու նկարիչները ձեռքով են պատրաստում:

Այսպիսի ապակուց էլ հենց խաղալիքներ են պատրաստում: Սա հասարակ ապակի չէ, այլ առանձնահատուկ մաքուր: Դրանից պատրաստում են բժշկական փորձանոթներ, չափանոթներ և… տոնածառի խաղալիքներ: Փողի տրամագծից է կախված ապագա խաղալքի առավելագույն չափսը:

Այն բանից հետո, երբ ապակեգործը պատրաստում է խաղալիքը, այն ուղարկվում է այլ արտադրամաս: Այնտեղ խաղալիքը սառչում է և ներկվում:

Սկզբում բոլոր խաղալիքներն այսպիսի «պոչ» են ունենում, որը կտրվում է այդ փոլոր փուլերն անցնելուց հետո: Խաղալիքների տրամագիծը լինում է 50-ից մինչև 150մմ: Մեկ հերթափոխի ընթացքում ապակեգործները 100-150 խաղալիք են պատրաստում:

Այնուհետև ապագա ամանորյա խաղալիքները սկսում են ներկել և զարդարել: Սրանք ապագա զարդեր են:

Ասիդան և Դմիտրին գլխավոր նկարիչներն են: Դմիտրին մասնագիտությամբ նկարիչ է, սակայն ասում է, որ մասնագիտությունն առանձնապես մեծ եկամուտ չի ապահովում, այդ պատճառով էլ նա որոշել է իր տաղանդն ուղղել հենց այս ոլորտ:

Իսկ Ասիդան անսովոր պատմություն ունի: Մասնագիտությամբ նա գերմաներենի դասախոս է: Ֆաբրիկա է եկել երեխաների համար խաղալիք պատվիրելու: Իսկ հետո նրան այնքան է դուր եկել խաղալիքներ պատրաստելու աշխատանքային պրոցեսը, որ նա որոշել է աշխատանքի տեղավորվել այստեղ:

"Ես ինքնուս եմ և ամեն ինչ սովորել եմ գործի ընթացքում, - ասում է Ասիդան: - Ես երկու երեխաների մայր եմ, այդ պատճառով էլ ինչ-որ հմտություններ արդեն ունեի, մենք երեխաների հետ հաճախ էինք մեր ձեռքերով ինչ-որ բան պատրաստում”:

“Ինձ շատ է դուր գալիս իմ մասնագիտությունը, թեև մենք ինքներս ենք այստեղից դուրս գալիս որպես տոնածառի խաղալիք՝ ամբողջությամբ փայլերով պատված, ստիպված ենք լողանալ”, - պատմում է Ասիդան:

Այս փոքր արտադրամասում պատրաստում են ոչ միայն տոնածառի խաղալիքներ, այլ նաև ֆոտոտպագրությամբ բարձեր, վերնաշապիկներ, մոմեր և այլն: Ֆաբրիկայի տնօրեն Դաուր Գումբայի խոսքով, սա բավականին շահութաբեր բիզնես է: Մասնագիտությամբ Դաուր Գումբան պատմաբան է:
"Ես ձեզ այսպես ասեմ. անգամ կաղամբ աճեցնելն է շահութաբեր, սակայն ամեն ինչի համար պետք է շատ աշխատել: Ոմանք որոշում են խաղալիքներ արտադրել, հաստոցներ են գնում, իսկ կես տարի անց գալիս են ինձ մոտ և առաջարկում գնել իրենց տեխնիկան: Հաստոցները հիմար երկաթեղեն են, եթե մարդը չի կարողանում և չի ուզում ոչինչ անել”, - ասում է Դաուրը:

Կլոր առարկայի վրա նկարելն ավելի բարդ է, քան հարթ կտավի: Մեկ խաղալիքի պատրաստման վրա կարող է 24 ժամ ծախսվել:

Երբեմն բավական է ոսկե ներկով անուններ գրել, գալիք տարեթիվը, վրայից փայլեր լցնել, և պատրաստ է:

գործարանում այսպիսի խաղալիքները մոտ $2,5, տոնավաճառներին արդեն ավելի թանկ արժեն:

Հուշանվեր խաղալիքները՝ դրոշի կամ զինանշանի պատկերով, ավելի շատ ժամանակ են ահանջում և ավելի թանկ արժեն՝մոտ $12 և ավել:
Իսկ սա վարպետների այցեքարտն է՝ աբխազական Ձմեռ պապի պատկերով խաղալիքը:
Created By
JAMnews
Appreciate

Credits:

Ստելլա Ադլեյբա, JAMnews

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a Copyright Violation, please follow Section 17 in the Terms of Use.