Loading

Պարի ոգով առաջնորդվելով Նասլեթ Քեյանը Ախալքալաքի տարբեր գյուղերում ազգագրական պարի դասեր է տալիս

Հայկական ազգագրական պարը տարածում է գտել Ջավախքի տարբեր գյուղերում։ Որոշ գյուղերում գործում են համույթներ կամ պարի խմբակներ։ Ազգագրական պարի խմբերին ծանոթանալու և իր ընթերցողին Ջավախքի պարող երիտասարդների մասին տեղեկացնելու համար jnews-ը պարուսույց Նասլեթ Քեյանի հետ այցելեց դասընթացներին։

Նասլեթը պարուսույցի գործունեությունը սկսել է 2008 թվականից Վաչիան գյուղի դպրոցից։ Այնուհետև կրճատումներ են եղել, պարի խմբի հետ պարապմունքները շարունակել է գյուղի մշակույթի տանը։ Ժամանակի ընթացքում ընդլայնվել են գոործունեության շրջանակները՝ ձգվելով Ասպինձայի շրջանի Դամալա գյուղից մինչև Ախալքալաքի ծայրամասի Սամսար գյուղ։ «Կհրաժարվեմ պարել միայն մի դեպքում, երբ իմ պարը բիզնես դառնա»,- ասում է Նասլեթ Քեյանը։

Նասլեթ Քեյանը պարի փորձի ընթացքում

«Վաչիան» համույթը

«Վաչիան» համույթը Նասլեթ Քեյանի առաջին խումբն է, անդամները վաչիանցիներ են։ Տարիների ընթացքում աշակերտները ավելացել ու պակասել են։ Այսօր 120 պատանիներ և երեխաներ խմբի անդամներ են։

Դասապրոցես
«Վաչիան» համույթի փորձերից

«Բարալեթ» համույթ

Բարալեթ գյուղում երիտասարդները սիրով են այցելում ազգագրական պարի դասերի։ Այս խումբը հիմնվել է 2012 թվականին։ Այսօրվա անդամների մի մասն էլ ուսանողներ են, ովքեր անկախ իրենց ընտրած մասնագիտություններից, չեն դադարել պարել, իսկ արձակուրդներին սիրով վերադառնում են իրենց սիրելի «Բարալեթ» համույթի դասերին և փորձերին։ Բարալեթ գյուղում ազգագրական պարի դասերի են հաճախում 35 աշակերտ։

Դասապրոցես
«Բարալեթ» համույթի փորձերից

«Ջիվանի» համույթ

«Ջիվանի» համույթը Կարծախ գյուղի խումբն է, այն հիմնադրվել է 2014 թվականին։ Այստեղ ազգագրական պարի դասերի են հաճախում 30 և ավելի աշակերտներ։

Դասապրոցես
«Ջիվանի» համույթի փորձերից

«Զարթոնք» համույթ

Ջավախքի առաջնորդական փոխանորդությունում 2016 թվականից գործում է ազգագրական պարի «Զարթոնք» համույթը։ Ախալքալաքի այս խմբում պարում են տարբեր տարիքի մոտ 20 աշակերտ։

Դասապրոցես
«Զարթոնք» համույթի փորձերից

«Կարին» համույթ

Դամալա գյուղը Ասպինձայի շրջանում է։ Գյուղում 2016 թվականից անցկացվում են ազգագրական պարի դասեր։ Գյուղի համույթը կոչվում է «Կարին», որտեղ այսօր պարում են 20-ից ավելի երիտասարդներ։ Գյուղի ակումբում պարի դասաժամեր անցկացնելը ռիսկային էր։ Հաշվետու համերգներից մեկի ժամանակ բեմի տախտակները կոտվեցին և փորձերը ժամանակավոր կասեցվեց։ Այսօր խմբի փորձերի համար գյուղում այլ տարածք են հատկացնելու։ Երիտասարդներն անհամբեր սպասում են պարի դասերի վերսկսելուն։

Լուսանկարն արվել է հաշվետու համերգի ժամանակ
Դամալա գյուղի խումբը հաշվետու համերգի ժամանակ

«Սամսար» համույթ

Ախալքալաքի ծայրամասի գյուղերից Փոքր Սամսարը բազում խնդիրներ ունի և պարի խումբը այստեղ ոչ միայն պար սովորելու տեղ է, այլ նաև երեխաների առօրյան հետաքրքիր ու գունավոր դարձնելու միջոց։ 3 տարի է, ինչ հեռավոր Սամսարում պարի դասեր են անցկացվում, խմբի անդամները եղել են Հայաստանի և Վրաստանի տարբեր քաղաքներում։ Պարը նրանց համար նաև միջոց է կարճ ժամանակով գյուղից դուրս գալու, ծանոթանալու և ապա նորից վերադառնալու համար։

«Սամսար» համույթի փորձերից

Այս համույթները մասնակցել են տարբեր փառատոնների, թե Ջավախքում, թե՛ Ջավախքից դուրս՝ Վրաստանի և Հայաստանի տարբեր քաղաքներում։ «Վաչիան» և «Բարալեթ» խմբերը ելույթներով հանդես են եկել Արցախում և Լիբանանում ևս։

Ջավախքի ազգագրական խմբերը տարբեր ժամանակաշրջաններում տարբեր երկրներում

Նասլեթ Քեյանի երազանքը մեկն է՝ գոնե յուրաքանչյուր խմբից մեկ կամ երկու հոգի իր գործի շարունակողներ դառնան։

Created By
Sona Tonakanian
Appreciate
NextPrevious

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a Copyright Violation, please follow Section 17 in the Terms of Use.