«Հայրը» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ Ռեժիսոր՝ Հայկ սահակյան

Ֆիլմը ընտանեկան՝ մասնավորապես հայր և որդի փոխհարաբերությունների մասին է, երբ հայրը պատճառ է դառնում որդիների թշնամության:

Ֆիլմի գաղափարն հետևյալն է. տունը ներսից է փտում, եթե հայրը ատելությամբ է լցված բոլորի հանդեպ, ապա կարող է պատճառ դառնալ որդիների թշնամությանը և ընտանիքի ամբողջական փլուզմանը։

Ֆիլմի կարևոր ասելիքներից է.

-եթե որևէ մեկին վերցնում ես քո խնամակալության տակ,ապա կարևոր չէ թե ինչպիսին է, ինչ խնդիրներով, նրա մասին պետք է հոգ տանես, խնամես, սիրես:

Այս ֆիլմով փորձելու ենք գտնել հայրերի և որդիների տարաձայնությունների պատճառներից մեկը և վերլուծելով այն, ցույց ենք տալու, թե ինչ հետևանքների կարող է այն հանգեցնել:

Ֆիլմում հիմնականում գերակշռում են սառը գույները, երբեմն ստեղծվելու է կոնտրաստ տաքի հետ:

Ֆիլմը դրամայի ժանրում է:

«Հայրը» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմի ստեղծագործական խումբն է.

Ռեժիսոր և սցենարի հեղինակ՝ Հայկ Սահակյան
Օպերատոր՝ Սերգեյ Գալուստյան
Նկարիչ՝ Գոհար Դավթյան
Ֆիլմում ներգրաված են 6 հերոսներ: Նախնական նրանց կազմը հետևալն է՝

Փոքր տղայի դերակատար

Վաչե Երիցյան

Որդեգրված, հիվանդ տղա

Արսեն Գրիգորյան
Սոս Ջանիբեկյան

Ֆիլմում հոր և մոր կերպարը կմարմնավորեն.

Մակիչ Մարգարյան
Նարինե Գրիգորյան

Ոստիկաններ

Արմեն Մարգարյան

և

Վահագն Սիմոնյան

Ֆիլմի նախապատրաստական աշխատանքները արդեն սկսված են: Նկարահանումերը նախատեսվում են 2017թ. փետրվարի վերջ:

Պրեմիերա Մայիսի 5

Փակ դիտում և քննարկում ճանաչված ռեժիսորների դերասանների հետ: Տեղի կունենա նախնական ՀԲԸՄ-ում :

Մայիսի 5-ից հետո ֆիլմը կապրի փառատոնային իր երկար հետաքրքիր կյանքը:

Festival de Cannes/Ֆրանսիա/
NY Shorts Fest/ ԱՄՆ/
Berlin Short Film Festival/ Գերմանիա/
Strawberry Shorts Film Festival/ Մեծ Բրիտանիա/
Golden Apricot/Հայաստան/

և այլն:

Ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմում 3 048 450 հհ դրամ:
Մենք ուրախ ենք յուրաքանչյուր համագործակցության:

© Ջեմմա Սահակյան Հեռ. +37496371374 էլ. հասցե jemma.sahakyan8@gmail.com

Made with Adobe Slate

Make your words and images move.

Get Slate

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a Copyright Violation, please follow Section 17 in the Terms of Use.