Eiffel Tower

Էֆելյան աշտարակ (ֆր.՝ La Tour Eiffel), երկաթյա վանդակավոր աշտարակ՝ տեղակայված Մարսյան դաշտում՝ Փարիզում։ Այն անվանվել է ի պատիվ ճարտարապետ Գուստավ Էյֆելի, ում կազմակերպությունն էլ հենց ծրագրել և կառուցել է աշտարակը։ Այն վեր է խոյացել 1889 թվականին, մինչդեռ հենց նույն թվականին էլ դրվել է նրա հիմքը Համաշխարհային տոնավաճառի ժամանակ։ Այն հանդիսանում է Փարիզի ամենաբարձր կառույցը, ինչպես նաև ամենաշատ այցելված հուշակոթողն ամբողջ աշխարհում։ Միայն 2011 թվականին աշտարակն է բարձրացել 6.98 միլիոն մարդ։ 2010 թվականին աշտարակն ընդունեց իր 250 միլիոներորդ այցելուին։ Այն ունի 324 մետր բարձրություն (1,063 ֆուտ)։ Համեմատելու համար կարելի է նշել, որ այդպիսի բարձրություն ունի 81 հարկանի շենքը։

Դեռևս կառուցման ժամանակ Էյֆելյան աշտարակն անցավ Վաշինգտոնի հուշարձանին և արժանացավ աշխարհում մարդու կողմից ստեղծված ամենաբարձր կառույցի կոչմանը։ Այդ տիտղոսն աշտարակը պահպանեց 41 տարի, մինչ կառուցվեց Քրայսլեր Կառույցը (Chrysler Building) Նյու Յորքում 1930 թվականին։ 1957 թվականին Էյֆելյան աշտարակի գագաթին ալեհավաքների կուտակման պատճառով այն այժմ 5,2 մետրով (17 ֆուտ) ավելի բարձր է, քան Քրայսլերը։ Եթե հաշվի չառնենք ալեհավաքները, ապա այն Ֆրանսիայի երկրորդ ամենաբարձր կառույցն է Վիադուկտ Միյոյից (Millau Viaduct) հետո։ Աշտարակն ունի երեք մակարդակ այցելուների համար՝ առաջին և երկրորդ մակարդակներում ռեստորաններով։ Երրորդ մակարդակը, որը հանդիսանում է որպես դիտակետ, գետնից բարձր է 276 մետր (906 ֆուտ). այն հանդիսանում է հասարակության համար հասանելի ամենաբարձր կետը Եվրամիությունում։ Գոյություն ունեն երկու տեսակի տոմսեր՝ աստիճաններով բարձրանալու և վերելակով, որոնք երկուսն էլ տանում են մինչև առաջին և երկրորդ մակարդակները։ Առաջին մակարդակի բարձրությունը 300 աստիճան է, այդպիսի երկարություն ունի նաև առաջինից երկրորդ տանող ճանապարհը։ Չնայած կան նաև սանդուղքներ, որոնք տանում են դեպի երրորդ և ամենաբարձր մակարդակը, դրանք սովորաբար փակ են հասարակության համար և հիմնականում հասանելի են վերելակով։

Միյոյից (Millau Viaduct) հետո։ Աշտարակն ունի երեք մակարդակ այցելուների համար՝ առաջին և երկրորդ մակարդակներում ռեստորաններով։ Երրորդ մակարդակը, որը հանդիսանում է որպես դիտակետ, գետնից բարձր է 276 մետր (906 ֆուտ). այն հանդիսանում է հասարակության համար հասանելի ամենաբարձր կետը Եվրամիությունում։ Գոյություն ունեն երկու տեսակի տոմսեր՝ աստիճաններով բարձրանալու և վերելակով, որոնք երկուսն էլ տանում են մինչև առաջին և երկրորդ մակարդակները։ Առաջին մակարդակի բարձրությունը 300 աստիճան է, այդպիսի երկարություն ունի նաև առաջինից երկրորդ տանող ճանապարհը։ Չնայած կան նաև սանդուղքներ, որոնք տանում են դեպի երրորդ և ամենաբարձր մակարդակը, դրանք սովորաբար փակ են հասարակության համար և հիմնականում հասանելի են վերելակով։

Էյֆելյան աշտարակի դիզայնի գաղափարն առաջացել է Մյորիս Կյորիզենի և Էմիլի Նուգիենի մոտ, որոնք երկուսն էլ ավագ ճարտարապետներ էին Գուստավ Էյֆելի ձեռնարկությունում։ Նրանք այդ մտքին էին հանգել այն բանից հետո, երբ սկսել էին քննարկել քաղաքի կենտրոնում դրվելիք մի հուշարձանի մասին, որն առաջադրված կլիներ 1889 թվականի Համաշխարհային ցուցահանդեսում, և որը կխորհրդանշեր Ֆրանսիական Հեղափոխության 100-ամյակը։ 1884 թվականի մայիսին Կյորիզենն, աշխատելով տանը, կազմեց աշտարակի ուրվագիրը, որը նկարագրեց որպես «մի մեծ պիլոն՝ կազմված չորս վանդակավոր երկաթյա ձողերից հիմքում միմյանցից որոշակի հեռավորության վրա տեղակայված, որոնք կմիավորվեն գագաթում, և որոնք միմյանց հետ կապված կլինեն մետաղյա կապերով ու միացումներով ամեն որոշակի բարձրությունը մեկ»[3]։ Սկզբում Էյֆելը ցուցաբերեց փոքր հետաքրքրություն, սակայն ինչպես ժամանակը ցույց տվեց, նրան չէր հետաքրքրել ծրագիրը, քանզի հետագայում անտարբեր էր դրա նկատմամբ։ Երկու ճարտարապետները դիմեցին Ստեֆեն Սովեստրի օգնությանը, ով ձեռնարկության ճարտարապետական բաժնի պետն էր։ Նա հիմքին ավելացրեց դեկորատիվ մասեր, ապակյա պավիլիոն առաջին մակարդակում և այլ զարդարանքներ։ Նոր տարբերակը մեծացրեց Էյֆելի հետաքրքրությունը։

Բանը հասավ նրան, որ Էյֆելը գնեց Մյորիս Կյորիզենի, Էմիլի Նուգիենի և Ստեֆեն Սովեստրի հեղինակած դիզայնի պատենտի իրավունքները։ Էյֆելի կազմակերպության անվան տակ այն հանդես եկավ 1884 թվականի աշնանը կայացած Դեկորատիվ Արվեստների ցուցահանդեսում։ 1885 թվականի մարտի 30-ին Գուստավ Էյֆելը պաշտոնապես ներկայացրեց աշտարակի ծրագիրը Ճարտարապետների Հասարակական կազմակերպությանը (Société des Ingiénieurs Civils)։ Աշտարակի տեխնիկական խնդիրները քննարկելուց և դրա պրակտիկ օգտագործման ձևերը շեշտելուց հետո Գուստավ Էյֆելն ավարտեց իր խոսքը՝ նշելով, որ աշտարակը կխորհրդանշի[4] ոչ միայն արդի ճարտարապետական արվեստը, այլև արդյունաբերական և գիտական հարյուրամյակը, որում մենք ապրում ենք. աշտարակը կխորհրդանշի տասնութերորդ դարի գիտական ձեռքբերումները և 1789 թվականի Ֆրանսիական հեղափոխությունը՝ ի նշան ֆրանսիացիների երախտագիտության։

Մինչ աշտարակի շինարարական աշխատանքներն էին ընթանում, շատ մարդիկ էին ցնցված աշտարակի բաց և հզոր տեսքով։ Էյֆելին, սակայն, մեղադրում էին առանց ճարտարապաետությանն ուշադրություն դարձնելու որևէ արվեստի գլուխգործոց ստեղծելու մեջ։ Այնուամենայնիվ, Էյֆելն ու իր ճարտարապետները, լինելով փորձառու կամուրջ կառուցողներ, լավ ուսումնասիրել էին քանու ազդեցությունները և հասկանում էին դրանց կարևորությունը։ Նրանք քաջ գիտակցում էին, որ եթե պատրաստվում են կառուցել ամենաբարձր շինությունն աշխարհում, ապա այն պետք է կարողանալ դիմակայել ուժեղ քամիներին։ 1887 թվականի փետրվարի 14-ին Լե Տեմպս (Փարիզ) (Le Temps (Paris)) թերթին տված իր հարցազրույցում Էյֆելն ասել է.[49] «Այսպես, և ինչին եմ ես տվել առաջնային կարևորություն աշտարակը կառուցելու ժամանակ։ Այո, քամու դիմադրությանը։ Այդ դեպքում… Ես կառուցելիս պահպանեցի հուշարձանի չորս արտաքին մասերի թեքությունը, քանզի դա այն է, ինչ թելադրում է մաթեմատիկական հավասարումը… այն աշտարակին կտա հզորության և գեղեցկության մեծ տպավորություններ, այն դիտողի աչքում կնշանավորի դիզայնի յուրօրինակությունն ամբողջությամբ»։

Էյֆելը քամու ազդեցությունը հաշվարկելու համար ավելի շատ օգտագործել է էմպիրիկ և գրաֆիկական մեթոդներ, ավելի քան հատուկ մաթեմատիկական բանաձևեր։ Աշտարակի մանրազնին ուսումնասիրությունները հանգել էին էքսպոնենցիալ կառուցվածքներին (իրականում երկու այդպիսի կառուցվածքներ, որոնցից ներքևինը կառուցված էր հատուկ քամուն դիմանալու նպատակով)։ Էյֆելյան աշտարակի դիմացկունության վերաբերյալ բազմաթիվ մաթեմատիկական կանխատեսումներ, դիտարկումներ և տեսակետներ են եղել. նրանցից վերջինն արտահայտում է ոչ գծային ինտեգրալ հավասարում՝ հիմնված այն տեսակետի վրա, ըստ որի տվյալ կետում աշտարակի վրա ազդող քամու ճնշման ուժը հավասար է այդ կետում կառուցվածքային տարրերի միջև գործող լարմանը։[50] Քամու դիմադրության նկատմամբ աշտարակի ունեցած “իմունիտետը” կարող է ապացուցել այն փաստը, որ աշտարակը տատանվում է 6-7 սմ-ով (2-3 ինչ) ուժեղ քամու դեպքում։

Հուշարձանին միտեսակ գույն տալու նպատակով օգտագործված ներկը դասակարգվում էր ըստ գունայնության՝ շինությանը տալով մթնոլորտային տեսարանին հակազդելու էֆեկտ։ Դրա իմաստը կայանում էր նրանում, որ աշտարակի ստորին մասն ավելի պայծառ էր և գնալով մգանում էր գագաթին հասնելուն զուգընթաց։ Ժամանակ առ ժամանակ ներկանյութի գույնը փոխվում է։ 2013 թվականին այն թարմացվել է բրոնզագույնով։[51] Առաջին հարկում գործում է քվեարկության արկղ, որտեղ յուրաքանչյուրն ընտրում է, թե ինչ գույնով կցանկանար տեսնել Էյֆելյան աշտարակը հաջորդ թարմացումից հետո։[52]

Հոլիվուդյան ֆիլմերի անբաժան մասն է կազմում փարիզյան պատուհաններից երևացող Էյֆելյան աշտարակը։ Իրականում, տարածական և բարձրության սահմանափակման պատճառով, Փարիզում մինչև յոթ հարկանի շատ քիչ քանակով շենքերից կարելի է վայելել հուշարձանի ամբողջական պատկերը։

Լինելով աշխարհի ամենատիպիկ կառույցներից մեկը՝ Էյֆելյան աշտարակն ունի ավելի քան երեսուն նմանակներ և միանման աշտարակներ աշխարհի տարբեր վայրերում։ Վառ օրինակներից մեկն էլ Անգլիայում գտնվող Բլեքփուլ Թաուերն է։ Տեսնելով Էյֆելյան աշտարակը 1889 թվականի Ցուցահանդեսի ընթացքում, Մայոր Սըր Ջոն Բիքերստթաֆն այնքան տպավորված էր, որ որոշեց ներդրումներ կատարել իր սեփական հայրենի քաղաքում նմանօրինակ աշտարակ կառուցելու համար։

Ավելի քան 200 միլիոն մարդ է այցելել Էյֆելյան աշտարակ, երբ 1899 թ. կառուցվել է այն։

Ֆրանսիացի ինժեներ Գուստավ Էյֆելը 1887 թ. երբ որոշեց կանգնեցնել աշտարակը, իր մտահղացումը մեծ քննարկումների տեղիք տվեց։ Ժամանակի անվանի արվեստագետները նույնիսկ ստորագրել են փաստաթուղթ, որտեղ ասվում է. «Հետագա տարիներին մենք ստիպված ենք լինելու տեսնել զզվելի մի շինության շողք, որը պատրաստված է երկաթներից և պտուտակներից»։

Էյֆելյան աշտարակի սիրահարներից մեկն էր դարձել գրող Գի դը Մոպասանը, ով հաճախ էր ճաշում աշտարակի ռեստորանում։ Ըստ գրողի' դա միակ վայրն էր, որտեղից չէր երևում «զզվելի» կառույցը։

Էյֆելյան աշտարակը սկզբում նախատեսված էր որպես ժամանակավոր կառույց։ Այն նվիրված էր ֆրանսիական հեղափոխության 100-ամյակին։

Աշտարակը երկու տարում կառուցել են 300 շինարարներ։ Տեխնիկական անվտանգությունը բարձր մակարդակի վրա է եղել, այդ իսկ պատճառով ոչ ոք չի զոհվել։ Ֆրանսիացիները սիրում են հպարտանալ դրանով։

Որոշման համաձայն' Էյֆելյան աշտարակը 20 տարի անց պետք է քանդվեր, բայց այն արժանացավ Ֆրանսիա այցելող զբոսաշրջիկների ուշադրությանը, և որոշվեց, որ շինությունը պետք է մնա։

1940 թ.' Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Ադոլֆ Հիտլերը մտավ Ֆրանսիա, տեղացիները փչացրել էին աշտարակի շարժաբերման սարքը, սակայն պատերազմ էր և անհնար էր նորոգել այն։ Դրա պատճառով ֆաշիստական գերմանիայի զինվորները չեն կարողացել բարձրանալ աշտարակի վերնահարկ, որպեսզի կախեն իրենց դրոշը։ Դրանից հետո մարդիկ սկսեցին կատակել, որ Հիտլերը «կարողացավ գրավել ամբողջ Ֆրանսիան, բայց չկարողացավ գրավել Էյֆելյան աշտարակը»։

1925-135 թթ. Սիտրոեն ավտոընկերության լուսավորված նշանը զարդարել է աշտարակի' չորս կողմերից երեքը։ Այդ ժամանակի համար դա համարվել է ամենախոշոր գովազդը։

Աշտարակը ընդհանուր կշռում է 10 հազար 100 տոննա։

Էյֆելյան աշտարակի շերտավորված մետաղային կառուցվածքը (մշակված մետաղ) կշռում է 7300 տոննա, մինչդեռ ամբողջ շինությունը (մետաղական կառուցվածքները ներառյալ) կշռում է մոտավորապես 10000 տոննա։ Եթե այդ ամբողջ 7300 տոննա մետաղը հալեցվեր, ապա դրանով կլցվեր մի ամբողջ ծավալ՝ 125 քմ մակերեսով և 6,25 սմ (2,5 ինչ) խորությամբ, հասցնելով նրա խտությունը մինչև 7,8 տ/մ3։[47] Շրջակա միջավայրի ջերմաստիճանից կախված՝ աշտարակի՝ դեպի արևն ընկնող գագաթը կարող է բարձրանալ մինչև 18 սմ-ով (7,1 ինչ)՝ ջերմային ընդարձակմամբ բացատրված։

Էյֆելյան աշտարակի նկարներ

Created By
Anush Kirakosyan
Appreciate

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a Copyright Violation, please follow Section 17 in the Terms of Use.