Loading

Թբիլիսյան պատերազմից 27 տարի է անցել Զազա Աբաշիձե, Թբիլիսի

1991թ-ի դեկտեմբերի 22-ին Թբլիսիի փողոցներում 15 օր տևած զինված դիմակայություն սկսվեց, որն ավարտվեց Վրաստանի՝ օրինական ճանապարհով ընտրված առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի և նրա կառավարության տապալմամբ:

Այդ 15 օրերը Վրաստանի պատմության մեջ են մտել «Թբիլիսյան պատերազմ» անվամբ:

27-ամյա վաղեմության իրադարձություններն ու դրանց ուղեկցող հանգամանքները զգալիորեն նախանշել են երկրի հետագա ճակատագիրը: Այդ քաղաքացիական պատերազմում զոհվեց 113 մարդ, հրդեհվեց և ավերվեց Թբիլիսիի կենտրոնը: Իսկ երկիրը թևակոխեց տնտեսական ռեցեսիայի, էներգետիկ ճգնաժամի և համընդհանուր քաոսի փուլ:

Զվիադ Գամսախուրդիայի կառավարությունն ու ընդդիմությունը կես տարի սրեցման և զինված կոնֆլիկտի էին գնում: Իրավիճակը սրվեց հատկապես այն բանից հետո, երբ հրաժարական տվեց վարչապետ Թենգիզ Սիգուան: Դեկտեմբերի 20-ին նախագահ Գամսախուրդիան լուծարեց Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնը: Այն ժամանակ այդ պաշտոնը զբաղեցնում էր Թենգիզ Քիթովանին:

Ջեմալ Կասրաձեն

Քիթովանին չենթարկվեց այդ որոշմանը և գվարդիայի մեծ հատվածի՝ մոտ 15 հազար մարտիկների հետ սկզբում հեռացավ դեպի Ռկոնի կիրճ, ավելի ուշ տեղափոխվեց Թբիլիսյան ծովի զբոսաշրջային բազա:

Քանի դեռ կենդանի եմ, պայքարելու եմ մինչև վերջ և ցույց եմ տալու, թե ինչն ինչոց է», - Քիթովանիի այս խոսքերը պատմական են դարձել:

Շահ Այվազովը

пԸնդդիմությունն իշխանություններին մեղադրում էր խոսքի ազատության սահմանափակման, այլախոհության հետապնդման, ոչ ժողովրդավարական կառավարման և Արտակարգ դրության պետական կոմիտեին հավատարիմ լինելու համար:

Ընդդիմադիր դիրքորոշում ունեցող ինտելիգենցիան հեռուստատեսության շենքի մոտ բողոքի մշտական ակցիաներ էր անցկացնում: Նրան միացան ուսանողական շարժումները: Դիմակայության մեջ ներքաշվեցին հասարակության գրեթե բոլոր շերտերը: Իր հերթին Զվիադ Գամսախուրդիան իր հանրային ելույթներում իր ընդդիմադիրներին «ռուսական գործակալներ» և «դավաճաններ» էր անվանում:

Фото: Բողոքի ակցիա Գամսախուրդիայի կառավարության դեմ Ազգային-դեմոկրատական կուսակցության գրասենյակի շենքի մոտ

Ամենաողբերգական և միաժամանակ ամենավճռորոշ պահը դեկտեմբերի 22-ի առավոտյան ժամը 8-ն էր: Հենց այդ ժամանակ Ռուսթավելիի պողոտայում հանկարծակի կրակոցներ սկսվեցին: Քիթովանին Թբիլիսիի կենտրոնում մի քանի ռազմավարական նշանակության շենք գրավեց: Այդպես սկսվեց Թբիլիսյան պատերազմը:

ՋԵՄԱԼ ԿԱՍՐԱՁԵՆ

«Պարո՛ն Գամսախուրդիա, Ձեզ վերջին հնարավորություն է տրվել սպիտակ դրոշ բարձրացնելու և հանձնվելու, եթե ցանկանում եք Ձեր կյանքը պահպանել», - այս խոսքերը նախկին վարչապետ Թենգիզ Սիգուան ասել է նախագահ Գամսախուրդիայի հետ դեկտեմբերի 22-ին ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: Այդ ժամանակ արդեն Գամսախուրդիան իր կողմնակիցների հետ թաքնվում էր Գերագույն խորհրդի շենքի բունկերում:

Շահ Այվազովը

Դիմակայության մեջ վճռորոշ գործոնը դարձավ բանտից քրեական հեղինակություն Ջաբա Իոսելիանիի դուրս գալն ու ապստամբներին նրա ավելի քան 1000 մարտիկ ունեցող «Մխեդրիոնի» զինված կազմավորման միանալը: Քիթովանին ազատեց Ջաբա Իոսելիանիին դեկտեմբերի 26-ին: Այդ պահը բեկումնային էր: Ջաբա Իոսելիանին Թենգիզ Սիգուայի և Թենգիզ Քիթովանիի հետ միասին դարձավ պուտչի գլխավոր գործող անձը:

Ջաբա Իոսելիանին Թենգիզ Սիգուայի և Թենգիզ Քիթովանիի հետ միասին դարձավ պուտչի գլխավոր գործող անձը:

Շահ Այվազովը

Թբիլիսիի կենտրոնում մեծամասշտաբ ռազմական գործողությունն են տեղի ունեցել ծանր տեխնիկայի և հրետանու մասնակցությամբ

Շահ Այվազովը

Իրակլի Մելաշվիլին՝ Գերագույն խորհրդի նախկին անդամն, այն օրերի իրադարձությունները Ռուսաստանի կազմակերպած սադրանք է անվանում, թեև կատարվածի համար պատասխանատվությունը դնում է Գամսախուրդիայի վրա. «Չի կարելի տրվել սադրանքներին: Իշխանությունը պետք է ճկունություն և խելամտություն ցուցաբերի, նման սխալներ թույլ չտա»:

ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԵԼԵՖՏԵՐ ԼԱՊԱՉԻԻ

Իրակլի Ծերեթելին «Անկախ Վրաստան» կուսակցության նախկին առաջնորդն է: 1991թ-ին նա ընդդիմության շարքերում էր, սակայն զինված ապստամբությանը չսատարեց. «Գամսախուրդիայի պարտությունը կանխորոշեցին նրա սեփական սխալ որոշումներն ու Ռուսաստանի միջամտությունն այդ իրադարձություններին: Զվիադի առաջին սխալն այն էր, որ նա սաղմնային փուլում չկասեցրեց քաղաքական գործընթացներին զինված ուժերի միջամտությունը:

Եվ Քիթովանին և բոլոր նրանք, ովքեր զենք էին վերցրել իշխանության տապալման համար, պետք է չեզոքացվեին ամենասկզբում: Այդպես կվարվեին ցանկացած ուժեղ և ինքնասեր պետությունում, և դրանում ոչ մի ոչ ժողովրդական բան չկա»:

ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԵԼԵՖՏԵՐ ԼԱՊԱՉԻԻ

Ակակի Ասատիանի՝ Գերագույն խորհրդի նախկին նախագահ. «Հեղաշրջումն ուղղակիորեն Ելցինից էր բխում, իսկ այդ գործը ղեկավարելու էր նշանակվել նրա նախկին ֆավորիտ Գենադի Բուրբուլիսը: Նա էր համակարգում այդ ողջ գործընթացը: Ավելի ուշ մոտավորապես նույն բանը տեղի ունեցավ Տաջիկստանում և Ադրբեջանում»:

ԹԲԻԼԻՍԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԻ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ: ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԷՐ ԽՆԱՅԵԼ ՆԱԵՎ ԱՅՆ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԵԼԵՖՏԵՐ ԼԱՊԱՉԻԻ

Վրաստանի խորհրդարանի բունկերում պաշարվածների վիճակը վատթարանում էր օր օրի: Նրանք մարտիկների էին կորցնում, անջատում էին բոլոր կապի միջոցները, ինչն ապատեղեկատվություն և սխալ սպասումներ էր առաջացնում:

Զվիադ Ձիձիգուրի՝ Զվիադ Գամսախուրդիայի համախոհ. «Ես մի քանի անգամ Զվիադին ասել եմ, որ այն, թե իրեն օգնության են գալիս 10, 5 կամ 3-հազարանոց ջոկատներ, սուտ է: Դրանք հատուկ շրջանառության մեջ դրված ասեկոսեներ էին, որպեսզի մեզ մոտ ինչ-որ պատրանքներ առաջանան»:

ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԵԼԵՖՏԵՐ ԼԱՊԱՉԻԻ

Դեկտեմբերի 22-ին սկսված զինված դիմակայությունն ավարտվեց հունվարի 6-ին, երբ Զվիադ Գամսախուրդիան և նրա ընտանիքը լքեցին բունկերն ու հատեցին ադրբեջանական սահմանը: Ավելի ուշ նախկին նախագահը Հայաստան տեղափոխվեց, իսկ հետո՝ Չեչնիա: Գամսախուրդիային նախագահ ընտրելուց ընդամենը 10 ամիս էր անցել:

ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԵԼԵՖՏԵՐ ԼԱՊԱՉԻԻ
Այսպիսի տեսք ուներ Թբիլիսիի կենտրոնը նոր 1992թ-ի նախաշեմին

Պատմաբան Դավիթ Ջիշկարիանի. «Այն պատերազմում հաղթողներ չկային, պարտվեց Վրաստանը: Պարտվեց ինքնիշխան վրացական պետության գաղափարը»: Նրա խոսքով՝ 15-օրյա պատերազմի արձագանքը երկիրն ուղեկցում էր 1990-ականների ողջ ընթացքում, դրա հետևանքներն անընդհատ զգացնել էին տալիս.

«Աբխազիա զորք մտցնելը զգալիորեն թելադրված էր այն հանգամանքով, որ Զվիադ Գամսախուրդիայի կողմնակիցները թաքնվում էին Սամեգրելոյում և Աբխազիայում: Առաջին դեկրետում, որը հրապարակվել էր Աբխազիա զինված ուժեր մտցնելու առթիվ, ասվում էր, որ դա արվում է զվիադականների ջոկատների դեմ պայքարելու, այլ ոչ թե երկաթուղու պաշտպանության համար»:

ՋԵՄԱԼ ԿԱՍՐԱՁԵՆ

2005թ-ի մարտին Վրաստանի խորհրդարանը հատուկ վճիռ կայացրեց, որում 1991թ-ի դեկտեմբերի 22-ին սկսված հեղաշրջումը «հակասահմանադրական» անվանեց: Սակայն գործընթացին, դրա մասնակիցներին իրավական գնահատական չի տրվել, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:

ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ԳԻՈՐԳԻ ԾԱԳԱՐԵԼԻԻ

*** Նյութում օգտագործված լուսանկարները պահվում են Վրաստանի Ազգային գրադարանի արխիվում

Created By
JAMnews, Թբիլիսի
Appreciate

Credits:

Նյութում օգտագործվել են Գիորգի Ցագարելիի, Շախ Այվազովի, Ջեմալ Կասրաձեի և Էլեֆտեր Լապաչիի լուսանկարները՝ այդ թվում և Վրաստանի ազգային արխիվում պահվող նմուշները

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a Copyright Violation, please follow Section 17 in the Terms of Use.