Loading

ARAVOT.AM-ի <<Կենդանապատում>> նախագիծը ներկայացնում է

<<Արեւ>>․․․

Ողջույն, ես արեւն եմ․․․Ոչ-ոչ, սխալ հասկացաք: Այն արեւը չէ, որը երկնքում է․․․

Պարզապես իմ անունն էլ է Արեւ…:)

Չնայած, եթե անկեղծ լինենք, ի՞նչ պակաս արեւ եմ, որ )))

Ես 5 տարեկան եմ, թեեւ չարաճճիություններից դեռ չեմ հրաժարվել։ Բայց այդ մասին քիչ ուշ։ Նախ կուզենայի ասել, որ ես սովորական շնիկ չեմ, ու դրա համար շնորհակալ եմ տիրոջս՝ Արթուրին։

Մանկուց սիրել եմ տանջել Արթուրին))) Դեռ մեկ տարեկան չկայի, երբ վազեցի մեկ այլ շան հետեւից եւ կորեցի տիրոջս տեսադաշտից: Գիշեր էր…ինձ երկար փնտրեցին, բայց չգտան: Երբ Արթուրը վերջապես եկավ տուն, ես նրան սպասում էի շքամուտքում ։)

Իսկ թե ինչո՞ւ են ինձ <<Արեւ>> անվանել, կպատմի Արթուրը

Ինչ մեղքս թաքցեմ՝ ես համառ շնիկ եմ: Երբ դեռ անկարգ էի, միշտ «հակահարվածներ» էի տալիս տիրոջս, երբ նա փորձում էր ինձ ճիշտ վարք սովորեցնել: Օրինակ՝ ինձ համար կարող էր պետքարան լինել այն վայրը, որը դրա համար նախատեսված չէ․․․((( Իհարկե, Արթուրի շնորհիվ գիտակցեցի, որ այդպես չի կարելի: Նրա համբերությունն ու համառությունը հանգեցրին նրան, որ մենք հիմա շատ լավ ենք հասկանում իրար:

Գուցե զարմանաք, բայց ես միս չեմ ուտում։

Ինչպե՞ս․․․լսենք Արթուրին

Իմ եւ Արթուրի ամեն օրը հետաքրքիր է անցնում։ Մենք միասին արշավում ենք, այգաբաց դիմավորում, լեռնագագաթներ գրավում․․․

Ինչպես ասել էի, ես չարաճճի եմ եւ երբեմն փոքրիկ անախորժություններ եմ «սարքում» տիրոջս համար: Մի անգամ մեր տուն էին եկել Արթուր ռուսաստանցի ընկերները: Որոշեցին գնալ բուսական սուշի ուտելու: Ես, լսելով դա, շատ ուրախացա: Աչքերս փայլեցին, բայց արի ու տես, որ ինձ ռեստորան տանել հնարավոր չէր: «Չէ, Արեւ, մնում ես տանը»,-ասաց տերս: Արթուրն ու ընկերներն այդ օրը սուշի կերան առանց ինձ, իսկ երբ վերադարձան, ընկերներից մեկի կինն ասաց. «Արթուր, սեղանի շոր տուր՝ մաքրեմ, սեղանը թաց է»: Տերս զարմացավ, որովհետեւ սեղանին թափված ջուր չէր կարող լինել: Այդտեղ պարզ դարձավ, որ դա ամենեւին էլ «ջուր» չէր, այլ․․․դե, երեւի հասկացաք, թե ինչ…)))

Սիրում եմ հարմարավետություն: Բակում թռչկոտելն ու ցեխոտվելն ինձ համար չեն։ Ինձ դուրեկան է փափուկ եւ տաքուկ բազկաթոռը )

Երբեմն մտածում եմ՝ ի՞նչ կլիներ, եթե ես չունենայի Արթուրի պես պատասխանատու ընկեր։ Չէ-չէ, ավելի լավ է չմտածել այդ մասին եւ հիշել միայն հայտնի եւ սիրված խոսքը՝ ՄԵՆՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՆՔ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՒՄ ԸՆՏԵԼԱՑՐԵԼ ԵՆՔ․․․

Իսկ վերջում․․․

Շնորհակալություն այս աղջնակին, որ ինձ օգնեց <<խոսել>> ձեր հետ։ Ճիշտ է, չգիտեմ, թե ինչ ասել է <<լրագրող>>, բայց Լուիզան ինձ դուր եկավ․․․)

Հատուկ շնորհակալություն Արեւի տիրոջը՝ Արթուր Սախկալյանին

Հեղինակ՝ Լուիզա Սուքիասյան

Տեխնիկական աջակցությունը՝ Ամի Չիչակյանի եւ Ռուբեն Արեւշատյանի

Aravot.am-ի <<ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ>> նախագիծ(22,03,2019)

Դիմելու համար՝ հեռ․ 095 85 99 06

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a copyright violation, please follow the DMCA section in the Terms of Use.