Loading

Ստալինի ամառանոցն՝ Աբխազիայի Ռիցա լճի մերձակայքում Իբրահիմ Չկադուա, JAMnews

Այդ նշանակալից որոշումը խորհրդային իշխանություններն ընդունել են 1933թ-ի հոկտեմբերին: Սոչին և Աբխազիան ընտրվել են, որպեսզի այդտեղ ամառանոցներ կառուցվեն ամենագլխավոր խորհրդային մարդկանց՝ գլխավոր քարտուղարների համար: Ամառանոցներ այստեղ կառուցվել են մինչև 1950-ական թվականները, և դրանք որոշ առումով զույգեր էին, քանի որ միանման, այսպես կոչված, «ստալինյան» ոճի մեջ էին:
Այս ամառանոցն Աբխազիայի Ռիցա լճի մերձակայքում տիրոջն են հանձնել 1947թ-ին: Այն կառուցել են գերմանացի ռազմագերիները

Սուխումից դեպի ամառանոց ճանապարհը մոտ 80կմ է Բզիբ գետի երկայնքով հոսող գետի կիրճով

Սկզբնական տարիներին այս ամառանոց տանող ճանապարհն այնքան նեղ էր, որ այնտեղ մեկնելուց առաջ պետք էր զանգահարել և զգուշացնել՝ հանդիպակաց մեքենայից խուսափելու համար: Հնարավոր չէր, որ երկու տարբեր ուղղություններով ընթացող մեքենա անցներ

Լճի՝ ամառանոցի դիմացի ափին Ստալինը հրահանգել էր ռեստորանի և հյուրանոցի շքեղ շենք կառուցել: Եվ զբոսաշրջիկները սկսեցին լիճ այցելել

Ցավոք, ռեստորանի և հյուրանոցի շենքերը չեն պահպանվել, դրանք տասնամյակներ առաջ ոչնչացրել է խոշոր հրդեհը

Ռիցայում գտնվող ամառանոցը հայտնի է նրանով, որ այնտեղ մի ամբողջ ամիս ապրել է հայտնի չինացի կոմունիստական առաջնորդ Մաո Ցզեդունը

Մի ամբողջ ամիս նա սպասել է, որ Ստալինն ընդունի իրեն

Այս և այլ ամառանոցների շինարարության համար խորհրդային կառավարությանը կից ստեղծվել են հատուկ շինարարական, ինժեներական և շահագործման վարչություններ

Կողմնակի անձանց մուտքը ռեժիմային օբյեկտներ արգելված էր, այդ ամենը մեծագույն գաղտնիք էր
Հիմա այստեղ զբոսաշրջիկներով լի ավտոբուսներ են գալիս Ստալինի ասկետիկ և համեստ ամառանոցը տեսնելու

Credits:

Իբրահիմ Չկադուա, JAMnews

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a Copyright Violation, please follow Section 17 in the Terms of Use.