CET (Creative Educational Technologies)-ը հայտարարում է <Ստեղծարար նկար> մրցույթը։

Մրցույթի նպատակը։

Այս մրցույթի նպատակն է զարգացնել ստեղծարարության կարևորության ընկալումը հասարակության կողմից։ Մեր առօրիայում շատ ծնողներ անտեսելով երեխաների ստեղծարարությունը ուղղորդում են երեխաներին լուծել նրանց դիմաց դրված խնդիրները հետևլով երրորդ անձանց կողմից մշակված հստակ և համակարգված քայլերի, անտեսելով այն փաստը, որ ոչ բոլոր խնդիրները ունեն մեկ լուծում։

Մրցույթի առաջադրանքը։

Օգտագործելով միայն LEGO® մասնիկներ ստանալ աշխարհահռչակ նկարներից, լուսանկարներից մեկի կրկնօրինակը կամ ստեղծել սեփական գլուխգործոցը ։

Օրինակը տես ներքևում։

Մրցույթին մասնակցելու կանոնները և պահանջները։

  1. Կրկնօրինակի դեպքում յուրաքանչյուր մասնակից պետք է նկարի հետ ուղարկի նաև բնօրինակի հեղինակի անունը, ազգանունը, աշխատանքի հակիրճ նկարագիրը և իր կարծիքը։
  2. Սեփական գլուխգործոցի դեպքում՛ ներածություն, իմաստային բովանդակությունը և ուղերձը։
  3. Թույլատրվում և խրախուսվում է ծնողների օգնությունը, բայց ոչ ամբողջական աշխատանքը։
  4. Մրցույթին կարող են մասնակցել մինչև 16 տարեկան Հայաստանի Հանրապետությունում բնակվող բոլոր երեխաները։
  5. Հաղթողին կտրվի հուշանվեր և Creative Educational Technologies Ընկերության կողմից կազմակերպվող LEGO®Education ռոբոտաշինության և ծրագրավորման դասընթացների 1 փուլի անվճար հաճախում։

Գնահատում և վերջնական արդյունքի հրապարակում։

Գնահատումը կատարվում է 2 փուլերով։

Credits:

Created with images by MAKY_OREL - "lego character man"

Made with Adobe Slate

Make your words and images move.

Get Slate

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a Copyright Violation, please follow Section 17 in the Terms of Use.