Loading

Զաքար Զոհրաբյան. բանտում նկարողը

Զաքար Զոհրաբյանը ցմահ դատապարտյալ է: Բանտային պայմաններում էլ շարունակում է նկարել: Նրա՝ «Երկրաչափական սիմֆոնիա» խորագրով ցուցահանդեսը սեպտեմբերի 20-ից բացվել է «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում:

  • Սարգիս Մուրադյան պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանը նշեց, որ 2010 թ-ից զբաղվում են ցմահ դատապարտյալերի հարցերով: Զաքարի ցուցահանդեսը հերթական միջոցառումն է:
Զարուհի Մուրադյանը՝ Զաքար Զոհրաբյանի մայրիկի հետ: Լուսանկարը՝ Զարուհի Մուրադյանի ֆեյսբուքյան էջից:

Այցելուների մի մասը դատապարտված երիտասարդների հարազատներ են, ինչպես նաեւ Զաքարի հարազատները: Զարուհի Մուրադյանը հուզմունքով պատմեց, որ ցուցահանդեսին ներկա են եղել նաեւ Զաքար Զոհրաբյանի ուսուցիչները:

Զարուհի Մուրադյանը պատմեց իրենց «Անմեղության հայկական ծրագրից», որը զբաղվում է դատական սխալների հետեւանքներով: Նա ասաց, որ իրենց գործունեության շրջանակներում հրատարակել են Մհեր Ենոքյանի գրքերը, արել շնորհանդեսներ, տարբեր միջոցառումներ: Նրա խոսքերով, Զաքար Զոհրաբյանի քույրը եւ մայրը տեղեկացել են, որ իրենք վաղուց նման գործունեություն են իրականացնում, մեկ տարի առաջ գտել են իրեն ու ցույց տվել որդու ստեղծագործությունների լուսանկարները:

«Զաքարը պայծառ, լուսավոր տղա է: Եվ եթե դատապարտված մարդը ստեղծագործում է բանտում, ուրեմն կարող է հասարակություն վերադառնալ»,-համոզված է Զարուհի Մուրադյանը:

Զաքարի ասեղնագործ նկարներն ապշեցնում են այցելուներին:

Դատապարտյալները երբեմն ապավինում են խաչի զորությանը
Բանտն այդքան մռայլ չէ, երբ կարող ես գունավորել խցումդ պարփակված ցավը:
Զաքարի ցուցահանդեսը դեռ շարունակվում է: Առայժմ իրավապաշտպաններ ու արդարադատություան ոլորտի մարդիկ դեռ այցելել:

2018 թ. հունիսին ցմահ դատապարտյալների մի խումբ բաց նամակով դիմել էր ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ խնդրելով վերանայել իրենց նկատմամբ կիրառված պատժի իրավաչափությունը։ Առայժմ այդ հարցը մնում է առկախ:

Created By
Gohar Hakobyan
Appreciate

Credits:

Created with images by Gellinger - "cage gold bird prison imprisoned gilded caught"

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a Copyright Violation, please follow Section 17 in the Terms of Use.