Loading

Եռատոն բարեկամության խորհրդով Խաղողօրհնեք, Կողտաբերդի տոն և աղբյուրի վերակառուցում

Ասպինձայի շրջանի Դամալա գյուղում օրն սկսվեց ու ավարտվեց տոնակատարություններով:

Միջոցառումների շարքը սկսվեց ժամը 11-ին գյուղի Հայ առաքելական Սուրբ Խաչ եկեղեցում Սուրբ Պատարագի մատուցմամբ, որից հետո կատարվեց խաղողօրհնության կարգ և ապա օրհնված ողկույզները բաժանվեց ներկաներին:

Լուսանկարները պատարագի ընթացքից

Դամալեցիները և գյուղ ժամանած հյուրերը բարձրացան Կողտաբերդ, որտեղ արդեն ծիսակարգ իրականացրեց վրաց ուղղափառ եկեղեցու հոգևորականը: Աղոթքներից և մոմավառությունից հետո Կողտաբերդի հանդիսականը ունկնդիր եղավ տարբեր մշակութային համարների:

Գյուղացիների տեղեկությամբ Կողտաբերդը 13-րդ դարի կառույց է: Այստեղ՝ անկյուններից մեկում, որը ըստ երևույթի, եկեղեցի է եղել դամալեցիները հաճախ են ուխտի գալիս:

Վրաց ուղղափառ եկեղեցու հոգևորականը և ուխտավորները ծիսակարգի ընթացքում
Դուդուկով հնչում էր «Կանչե կռունկ»-ը
Հնչում էր ավանդական վրացական երգ-երաժշտություն

Կողտաբերդի միջոցառմանը հաջորդեց 19-րդ դարի աղբյուր-հուշարձանի վերաբացման արարողությունը:

Աղբյուրը գյուղացիների համար նաև սրբատեղի է

«Օրվա խորհուրդը հայ-վրացական բարեկամությունն է: Նման տոներն են, որ համախմբում են ժողովրդին և ավելի ամրացնում բարեկամությունը, աշխատելու ենք, որ ամեն տարի գյուղում նշելու առիթներ լինեն»,-նշեց դամալեցի բարերար Սոս Սահակյանը:

Գյուղի ավագների խոսքով՝ հուշարձանը կոչվում է Կալերուն աղբյուրը: 40-ական թվականներին, գյուղի այդ մասում հարթ արոտավայրեր՝ կալեր են եղել, այդտեղից էլ առաջացել է անվանումը: Շատ հին աղբյուր է և ջուրը սառն է, մի բերան խմես, անմիջապես կհագենաս,- հավատացնում են գյուղացիները:

Դամալեցիներ

Տոնական օրն ամփոփվեց Դամալա գյուղի «Կարին» ազգագրական պարի խմբի կատարումներով:

Created By
Sona Tonakanian
Appreciate

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a Copyright Violation, please follow Section 17 in the Terms of Use.