Loading

Aravot.am-ի <<ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ>> նախագիծը ներկայացնում է 12/04/2019

1 օր՝ <<Փոուզիթիվ>> հ/կ-ի շների կացարանում

Ողջույն, ես Պաբլոն եմ ))) Ասեք, որ անունս ինձ շատ է սազում ) Անհամեստություն չլինի, բայց ես մի սիրուն, մի հմայիչ, մի․․․մի խոսքով՝ մի <<սիմպո>> անձնավորություն եմ )))

Ես շրջապատի խինդն ու ուրախությունն եմ, բայց մի գաղտնիք բացեմ՝ երբեմն ես շատ եմ տխրում, որովհետեւ․․․տեր չունեմ, պատկերացնու՞մ եք․․․

Ճիշտն ասած՝ ես էլ չեմ պատկերացնում, բայց մենակ եմ, տխուր եմ․․․

Իմ երազանքն է, որ բոլոր շունիկները՝ անկախ ցեղատեսակից, հոգատար ու պատասխանատու տերեր ունենան։
Եկեք ծանոթացնեմ ընկերներիս հետ։ Իմիջիայլոց, մենք մե՜ծ ընտանիք ենք՝ 140 հոգի )))
Մենք ապրում ենք <<Փոուզիթիվ>> կենդանիների իրավունքների պաշտպանության հ/կ-ի կացարանում։ Մինչ կիմանաք, թե ով ինչպես է հայտնվել այստեղ, թույլ տվեք իմ մասին փոքր-ինչ պատմել։ Ես 2 ամսական էի, երբ տերերս որոշեցին ինձ այլեւս չպահել, որովհետեւ ցեղական չէի․․․պատկերացնո՞ւմ եք։ Վստահ եմ, որ որեւէ շան մտքով երբեւէ չի անցել ու չի անցնի տիրոջ <<ցեղը>>․․․
Մենք սիրում ու նվիրվում ենք մարդկանց՝ անկախ նրանց տարիքից, պաշտոնից ու մաշկի գույնից։
Մի խոսքով, ինչ երկարեցնեմ՝ ցուրտ ձմեռ էր․․․2 ամսական ձագիս շղթայով կապել էին դրսում․․․ես սառած էի, թրջված, կեղտոտ՝ մինչեւ այն պահը, երբ ինձ փրկեցին <<Փոուզիթիվ>>-ի կամավորները։

Ինչպես ասել էի, մեզ ամեն օր խնամում են <<Փոուզիթիվ>>-ի կամավորները։ Առանց նրանց՝ այստեղ գտնվող ամեն շան կյանք ու ճակատագիր մի մե՜ծ հարցականի տակ կլիներ։ Կամավորները մեզ ամեն օր խնամում են, հոգ տանում մեր տարածքի մաքրության մասին, եւ դե իհարկե, հետեւում, որ մեր փորիկները կուշտ լինեն ) Իսկ հիմա ծանոթացնեմ ընկերներիցս մի քանիսի հետ։ Դե, հասկանում եք, որ մենք շատ ենք։ Բոլորի հետ ծանոթանալու համար համեցեք մեր կացարան։

Քանի որ կուշտ փորիկներից խոսեցի, առաջինը Չաղլիկի մասին պատմեմ։ Դե, երեւի հասկացաք, որ նա կացարանի Չաղոն է :) Ճիշտն ասած՝ եթե քիչ ուտեր, իմ, այսինքն՝ Պաբլոյիս պես գեղեցիկ կազմվածք կունենար ) Սովորաբար, Չաղլիկի դեմքի արտահայտությունը միշտ այսպիսին է՝

Իսկ երբ նրան Չաղո են ասում, ահա այսպիսին )))

Այս աղջնակն էլ Զուզուն է՝ համարձակ, բայց սիրալիր գամփռ։

Տերերը նրան դուր էին նետել, որովհետեւ Զուզուն թաթիկի խնդիր ունի։

Երբ <<Փոուզիթիվ>>-ի կամավորները նրան գտան, Զուզուն նաեւ մաշկային խնդիրներ ուներ։ Սկզբում նա շատ ագրեսիվ էր մարդկանց հանդեպ։ Դե, երեւի հասկացաք, թե ինչու։

Բայց նա բուժվեց։ Միայն երբեմն թաթիկն է ցավում, բայց նա մյուս շների պես սպասում է իր տիրոջը։

Դեմքին մի նայեք, իրականում շատ զվարթ ու աշխույժ շուն է այս փրչոտիկը, պարզապես հոգնել է խաղալուց :)

Այնքան աշխույժ է, որ վիրահատվելուց հետո 3 անգամ կոտրել է ոտքը։

Կամավորները նրան <<Ցնդած>> են անվանում(բա մարդ էլ գիժ-գիժ գնա ոտքը կոտրի․․․է՜հ

Նա Լունան է։ Ջանֆիդա գյուղում, որտեղից մեր կամավորները վերցրել էին նրան, կենդանիներին կրակելը, ցավոք, սովորական բան է․․․այդպես, մի գնդակ էլ Լունային էր դիպել, եւ նա այսօր առջեւի մեկ թաթիկով է։

Չնայած դրան՝ շատ աշխույժ շուն է։ Նա վիրահատվել է եւ լիովին առողջ է։ Ասում են՝ Լունան տեր է ունեցել․․․

Այս թիթիզ տղան էլ անուն չունի ) Նրան գտել են շատ վատ վիճակում, անգամ քայլել չէր կարողանում, բայց անասնաբույժը փրկեց։

Նրան էլ են տերերը դուրս հանել։

Լկստվելու համար խելքն իրենը չի )))

Մեր խոշորակազմ աղջիկներից է՝ ալաբայ։

Ավանի բակերից մեկում նրան գտել են շատ հյուծված վիճակում, շարժվել գրեթե չէր կարողանում։ Նա էլ է սպասում իր պատասխանատու տիրոջը։

Նախորդը, կրկին ստիպված եմ ասել, որ դուրս է նետել նրան։ Ահա այսպիսի դեպքերը բացառված չեն, քանի դեռ համապատասխան օրենք չկա(մնում էր ես՝ Պաբլոս, օրենքների մեջ էլ խորանամ ու պը՜րծ․․․

Սոֆին է․ Հերացի փողոցում նրան հարվածել էր մեքենան։ Սարսափով եմ պատմում՝ Սոֆին այդ ժամանակ հղի էր․․․ձագուկները կյանք չտեսան․․․

Ի դեպ, երբ կամավորներն օգնության են հասել Սոֆիին, նա վզկապով է եղել, սակայն տերն այդպես էլ չգտնվեց․․․(տեր ջան, եթե սա կարդացիր ու ճանաչեցիր շանդ, խնդրում եմ՝ արի՜ նրա հետեւից, նա այնքա՜ն շատ է կարոտել քեզ

Մեր մյուս խոշորակազմ ընկերն է՝ 7 ամսական տղա։ Նա ոտքերի խնդիր ուներ, եւ տերերն ուզում էին քնեցնել։ Նա երկար ժամանակ բուժվեց <<Փոուզիթիվ>>-ի ջանքերով ու հիմա կարողանում է քայլել

Նա էլ մեր Մուկիկն է՝ ամաչկոտ ու շատ սիրառատ։ Նա կորցրել է հետեւի ոտքի առաջնամասը։

Այս սեւուկն էլ Բենին է, նա էլ աչքն է կորցրել, երբ դեռ փոքր էր։ Ինչ-որ մեկը ոտքով հարվածել էր նրան։ Խեղճն այսպիսի վիճակում էր հայտնվել․․․

Ողջ մնալու հույսը մեծ չէր, բայց Բենին ապաքինվեց։ Ասեմ իմանաք՝ 1 ամիս անց նա կմեկնի։ ԱՄՆ-ից մի ընտանիք որդեգրել է պստիկին :)

Նա էլ կացարանի ամենաերկար ու ամենակարճահասակ շունն է՝ Ժորիկը )))

Ի դեպ, 2015թ․-ից <<Փոուզիթիվ>>-ը մեզ բուժում եւ խնամում է սրտացավ մարդկանց նվիրատվությունների շնորհիվ։

Դուք էլ կարող եք դառնալ նրանցից մեկը։

Մեր կացարանում հյուրերին միշտ սիրով ենք ընդունում՝ խաղում ենք նրանց հետ, լպստում, գրկում, մի խոսքով՝ մենք դրական լիցքերի անսպառ աղբյուր ենք :)

Եվ վերջում թույլ տվեք հիշեցնել, թե ինչ կյանքի կտոր եմ ես ))) եւ, խնդրում եմ, չմոռանաք, որ մենք բոլորս երազանք ունենք․․ Կհանդիպենք մեր կացարանում ։)

Նկարահանմանն օժանդակելու համար հատուկ շնորհակալություն <<Փոուզիթիվ>>-ի համահիմնադիրներից Աննա Ամիրաղովային

Նախագծի հեղինակ՝ Լուիզա Սուքիասյան

Aravot.am-ի «ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ» նախագծին դիմելու հեռախոսահամար՝ 095 85 99 06

Report Abuse

If you feel that this video content violates the Adobe Terms of Use, you may report this content by filling out this quick form.

To report a copyright violation, please follow the DMCA section in the Terms of Use.